Մենք Եվրոպայի հետ ընդհանուր ապագա ունենալ չենք կարող․ Էրդողան

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

TRT World forum-ի ժամանակ Էրդողանն անդրադարձել Եվրոպայի հետ Թուրքիայի ունեցած հարաբերություններին և F-16 կործանիչներին։

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ նա, մասնավորապես նշել է, որ Եվրոպան լքել է իրենց (Թուրքիային-խմբ․) և միայնակ թողել ահաբեկչության դեմ պայքարում, և դա երբեք չի մոռացվի։

«Եվրոպական Միությանը լիարժեք անդամակցությանը մեր դեմ կիրառվող մի շարք էմբարգոներն անգամ չեմ էլ հաշվում։ ՆԱՏՕ-ում միասին ենք, այդքան զենք-զինամթերք, ռազմական տեխնիկա ինչպե՞ս ես ուղարկում։ Ասում են, թե չկա նման բան։ Ահաբեկիչների դեմ մեր պայքարում մեզնից հաշիվ ոչ ոք չի կարող պահանջել»,- ասել է նա։

Խոսելով F-16 կործանիչների մասին՝ Էրդողանն ասել է, որ անընդունելի է համարում Էգեյան և Միջերկրական ծովերում «Հունաստանի սադրիչ» գործողություններին աջակցելը։ Այնուհետև վրդովված ավելացրել է, որ իրենք ԱՄՆ-ին փոխանցել են F-16 կործանիչների գումարը, բայց մինչ օրս չեն կարողացել լուծել այդ հարցը, մինչդեռ Հունաստանն ԱՄՆ-ից զենք է ստանում ապառազմականացված կղզիներում տեղակայելու համար։