Ժապարովի մամուլի քարտուղարը հերքել է Լուկաշենկոյին՝ «Մեքենան անսարք չի եղել»․ ինչո՞ւ է Լուկաշենկոն ոտքով հասել ԵՏՄ նիստի անցկացման վայր

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Բիշքեկում ԵՏՄ գագաթնաժողովին մասնակցող Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավտոմեքենայի հետ տեխնիկական խնդիրներ չեն եղել, նա նախընտրել է նստավայրի տարածքում ոտքով շրջել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղար Էրբոլ Սուլթանբաևը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մեկնարկից առաջ Լուկաշենկոն Ղրղզստանի նախագահի հետ ձեռք սեղմելիս հայտարարել է. «Հուսով եմ՝ շատ չեմ ուշացել, Mercedes-ները թույլ են, երկար են գործի դրվում»:

Ի պատասխան՝ Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ մեքենան Լուկաշենկոյին սպասում էր արդեն շարժիչը գործի դրած, Բելառուսի ղեկավարը պարզապես որոշել է ոտքով քայլել նստավայրից մինչև այն շենքը, որտեղ անցկացվել է գագաթնաժողովը։

Տաթև Ֆռանգյան