Ձեռնաշղթաները Վանեսքեհյանի ձեռքին, վերարկուն գցել են գլխին ու սկսել խոշտանգել. Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Ֆրանսիայի քաղաքացի, նկարիչ, դիզայներ, քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանը իր տան դիմաց, կնոջ և անչափահաս երեխայի առաջ բերման է ենթարկվել այնուհետև խոշտանգվել է ոստիկանության Արաբկիրի բաժնում։ «Օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունը և մարդու իրավունքների երաշխիքները» թեմայով քննարկան ժամանակ այս մասին ահազանգեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանը ներկայացրեց մանրամասներ։

Քանդակագործի կինը պատմել է, որ նոյեմբերի 19-ի գիշերը ամուսինները իրենց տան մոտ տեսել են հավաքված մարդկանց և ոստիկանների՝ հարևան տներից մեկում՝ վարձակալած տանը աղմուկ-աղաղակի հետ կապված։

Տան մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Էդուարդի և մի քաղաքացու միջև․․․ Այդ ընթացքում ոստիկանները նախ հրմշտում են քանդակագործի կնոջը, կինը այտին վնասվածքներ է ստանում, այդ ժամանակ Վանեսքեհյանը հայհոյում է ոստիկաններին, ասելով, թե ինչի համար են հրմշտում։
Ոստիկանները, ոգևորված, որ հայհոյել է, ձեռնաշղթաներ են հագցնում, տեղափոխում Արաբկիրի ոստիկանության բաժին, վերարկուն գցում գլխին ու սկսում բռնությունները՝ ծեծ ու ջարդ։

Դրա հետևանքով Վանեսքեհյանը վնասվածքներ է ստանում դեմքին, սալջարդ, կապտույ, պատռվում են երկու թմբկաթաղանթները:

Ըստ Սաքունցի՝ Վանեսքեհյանի վնասվածքների հետ կապված քրեական գործ չի հարուցվել, թեև կինը հաղորդում է ներկայացրել, չեն վերցրել, փոխարենը Վանեսքեհյանին կալանավորել են ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու պատճառով։ 5 ոստիկան տուժող են ճանաչվել։
Այս պահին Էդուարդ Վանեսքեհյանը մեղադրյալի կարգավիճակ ունի և գտնվում է կալանքի տակ։

Մանրամասները՝ տեսանյութում։