ԼՂ-ում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իրավիճակի սրում ենք տեսնում․ Փաշինյանը՝ Պուտինին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետ հանդիպմանը հույս է հայտնել քննարկել տարածաշրջանային անվտանգության խնդիրները՝ նշելով, որ ղարաբաղյան կարգավորումը մնում է տարածաշրջանի գլխավոր խնդիրը։ Պուտին-Փաշինյան հանդիպումը կայացել է Բիշքեկում ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում։

«Մեզ մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ: ԼՂ կարգավորումը մնում է մեր տարածաշրջանի հիմնական խնդիրը: Ցավոք սրտի, մենք տեսնում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- ասել է Հայաստանի վարչապետը՝ հիշեցնելով օրեր առաջ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի  փակման մասին։

«Լեռնային Ղարաբաղում այս առնչությամբ մեծ մտահոգություններ կան, և ես հույս ունեմ, որ այսօր մենք կկարողանանք քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր հարցերը»,- հավելել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան