Անկարան և Մոսկվան փորձում են համատեղ լուծել Բոսֆորով առանց ապահովագրության նավերի անցման հարցը

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

Մոսկվան և Անկարան լուծումներ են փնտրում Բոսֆորով նավերի անցման համար։ Առաջարկվող տարբերակներից մեկը համատեղ ապահովագրական ընկերության ստեղծումն է։ «Իզվեստիա»-ի հետ զրույցում այս  մասին հայտնել է Ռուս-թուրքական գործարար խորհրդի տնօրեն Ալեքսեյ Եգարմինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ առաջիկա օրերին կհաջողվի կարգավորել խնդիրը։

«Իհարկե, այդ հարցն Անկարան և Մոսկվան կարող են կարգավորել։ Ես գիտեմ, որ հիմա կողմերը քննարկում են լուծման տարբերակներ՝ կա՛մ ապահովագրական ընկերության ընտրություն, կա՛մ թույլտվություն, որ ռուս ապահովագրողները ևս կարողանան այդ գործընթացին մասնակցել։ Հնարավոր է և երրորդ տարբերակը՝ համատեղ ապահովագրական ընկերության ստեղծումը»,- ասել է Եգարմինը։

Նա ընդգծել է, որ գործընթացի արդյունքում անպայման լուծում կգտնվի, որովհետև «թուրքերը շատ պրագմատիկ են և չեն կտրի այն ալիքները, որոնք, ի վերջո, իրենց փող վաստակելու հնարավորություն են տալիս»։

Հավելենք, որ Թուրքիան արգելել է Բոսֆորով ու Դարդանելով առանց P&I ապահովագրության նավերի անցումը։ Դա հանգեցրել է նրան, որ նեղուցների մուտքի մոտ շուրջ հարյուր նավ է կուտակվել, որոնց թվում կան ռուսական և ղազախական նավթով բեռնված նավեր։

Էմմա Չոբանյան