Ծայրահեղականները ցանկանում էին սպանել Շոլցին. NYT-ը Գերմանիայում անհաջող հեղաշրջման փորձի մանրամասներ է բացահայտել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Գերմանիայում ծայրահեղական ​​«Ռեյխի քաղաքացիներ» շարժման ապստամբները ծրագրել էին սպանել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։ Ծայրահեղական շարժման հետևորդները ​ հերքում են ԳԴՀ-ի օրինականությունը և կոչ անում տապալել դաշնային ինստիտուտները։

Դեկտեմբերի 7-ին ձերբակալվել են գերմանացի աջ ծայրահեղական Reichsbürger կազմակերպության ապստամբները: Բացի Շոլցին սպանելուց՝ նրանք ծրագրում էին դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը երկրում և արագ ստեղծել իրենց զինված ուժերը։

The New York Times-ը, վկայակոչելով գերմանական դատախազության աղբյուրները, հայտնում է, որ դավադիրները ցանկացել են սպանել կամ արտաքսել գերմանացի ևս 17 բարձրաստիճան քաղաքական գործիչների, հիմնականում՝ օրենսդիրների։

Արմատականները նույնիսկ ծրագրում էին 71-ամյա արքայազն Հենրի XIII-ին, այսպես կոչված, նոր խորհրդի ղեկավար նշանակել։ Վերջինը պնդում է, որ պատկանում է ազնվական Ռոյս ընտանիքին։ Նրա ծրագիրն էր՝ գրավել Գերմանիան, այն վերածել միապետության և տիրել գահին:

Հաղորդվում է, որ ավելի քան հիսուն կասկածյալներից մի քանիսը զինված են եղել: Ոստիկանության գործողությունների ժամանակ առգրավվել է 50 միավոր զենք՝ արբալետներ, հրացաններ, ատրճանակներ, պարկուճներ և մարտավարական բաճկոններ։

Ոստիկանությունը խմբին սկսել է հետևել գարնանից։ Գերմանացի իրավապահները պնդում են, որ ապստամբները գնել են արբանյակային հեռախոսներ, որոնք ցանկանում էին օգտագործել երկրի էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության ցանցի անջատումից հետո։

Կանաչների կուսակցության պատգամավոր Սառա Նանին հայտարարել է, որ թեև արմատականների ​​հեղաշրջման փորձը հիմար էր, բայց և՝ վտանգավոր:

«Շարունակում են ի հայտ գալ հավելյալ մանրամասներ, որոնք կասկածի տակ են դնում՝ արդյո՞ք այդ մարդիկ բավականաչափ խելացի են եղել նման հեղաշրջում ծրագրելու և իրականացնելու համար: Բայց փաստը մնում է փաստ, որ որքան էլ հիմար լինեն նրանց գաղափարները և անհույս՝ ծրագրերը, նույնիսկ այս փորձը վտանգավոր է»,- հայտարարել է նա։

Տաթև Ֆռանգյան