ՀՀ ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի միջազգային համաժողովի

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Դեկտեմբերի 8-ից 9-ը ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Զինված ուժերում բարեվարքության կերտման դերը ժողովրդավարական արժեքների պաշտպանության և հասարակական ու ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդման գործում» խորագրով միջազգային համաժողովին․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Համաժողովին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանական գերատեսչություններում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու կառուցների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների և առաջատար փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչներ։ Ներկայացվել ու քննարկվել են տարբեր երկրների զինված ուժերում բարեվարքության ամրապնդման լավագույն փորձը, առկա խնդիրները և դրանց լուծման համակարգային մոտեցումները։

 

Բրյուսելում ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի բարեվարքության կերտման ծրագրի ղեկավարության հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրերի ակտիվացման ուղղությամբ, վերահաստատվել է հաջորդ տարվա միջոցառումների ցանկը։ ՊՆ գլխավոր քարտուղարը ծրագրի ղեկավարությանը և փորձագետներին հրավիրել է Հայաստան՝ անձնակազմի կառավարման, ֆինանսական պլանավորման, աուդիտի և գնումների համակարգի ռիսկային հարցերի վերհանման և դրանց չեզոքացման համալիր գործողությունների մշակման վերաբերյալ տեղում անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու նպատակով։