«Միջազգային մեխանիզմի ստեղծման հարցը բացառվում է»․ Հաջիևն արձագանքել է Արմեն Գրիգորյանին

Լուրեր

30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն այն մասին, որ Վաշինգտոնում «համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»։

«Գիտեք, որ իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի վաշինգտոնյան հանդիպումից հետո համաձայնություն կար ստեղծելու միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը: Մինչ այս պահն այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Նաև հստակություն չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ ենք դա անելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս»,- երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղարի այս հայտարարությանը՝ Հաջիևն ասել է․ «Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերման մասին հայտարարությունները սուտ են»։

Ադրբեջանի նախագահի օգնականը, այնուամենայնիվ, խոստովանել է, որ նման հարց քննարկվել է։

«Բանակցություններում որևէ հարցի քննարկումը չի նշանակում, որ այդ հարցում պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որը կազմակերպել էր ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, մենք կրկնեցինք, որ Ադրբեջանը չի քննարկի Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը միջազգային որևէ գործընկերոջ հետ, դա մեր երկրի ներքին գործն է՝ Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների հիման վրա կարգավորվող, ազգային ինքնիշխանության, միջազգային մեխանիզմի ստեղծման հարցը բացառվում է»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ազգային ժողովում գտնվող ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արձագանքել է Հաջիևի հայտարարություններին՝ նշելով, որ կան բաներ, որոնք հերքելը հնարավոր չէ։

«Բանակցություններին, որոնք ընթացել են սենյակում, միայն հայկական կողմը չի եղել, ամերիկյան կողմն էլ է եղել, և արձանագրություն կա դրա մասին, որի վերաբերյալ ադրբեջանական կողմը տեղյակ է, և ես զարմանում եմ, որ հերքում է փաստված բաները»,- ասել է Գրիգորյանը։

Տաթև Ֆռանգյան