ՀՀ-ի տնտեսական աճը ռեկորդային է՝ նաև ՀՀ եկած տաղանդավոր մարդկանց շնորհիվ․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մատենադարանում ընթանում է «Silicon Mountains 2022» միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը նվիրված է թվային լուծումների կիրառմանը տնտեսության տարբեր ճյուղերում:

«2022թ․ ՀՀ-ի տնտեսական աճը համարյա ռեկորդային է»,- գագաթաժողովում ելույթ ունենալով՝ այս մասին ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարի դիտարկմամբ՝ տնտեսական բարձր աճն ապահովելու մեջ ամենամեծ ներդրումն ունեցել է բարձր տեխնոլոգիական ոլորտը՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի կերպով․ «Այս տարի մոտ 50 տոկոս աճ է գրանցվել ՏՏ ոլորտում։ Բացի դրանից՝ տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստան եկան բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, որոնք իրենց ներդրումն ունեցան ոչ միայն ԲՏԱ ոլորտում, այլ նաև հարակից այլ ոլորտներում և խթանեցին աճը»։

Քերոբյանը հավելեց, որ, այնուամենայնիվ, ոլորտն ունի խնդիրներ, դրանցից է այն, որ դրամի կտրուկ արժևորման պատճառով ոլորտի շատ ընկերություններ հայտնվել էին օրհասական վիճակում։ Սակայն, նախարարի հավաստմամբ, կառավարությունն այդ ընկերություններին տրամադրեց անհրաժեշտ փրկօղակ։

«Նպատակ ունենք Հայաստանը աշխարհում դարձնել մրցունակ երկիր։ Այդ պլանը մենք ունենք»,- նշեց Քերոբյանը։ Նա նաև վստահեցրեց, որ կառավարությունը մեկնարկել և իրականացնում է տնտեսության արդիականացման ծրագրեր։

Մանրամասները՝ տեսանյութում։