Ուկրաինան ռուսական ավիաբազաներին հարվածել է խորհրդային մոդիֆիկացված Տու-141 անօդաչու սարքերով․ Politico

Լուրեր

30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Բոլորը

Politico-ն, հղում անելով ուկրաինական աղբյուրներին, հայտնում է, որ Ուկրաինայի Զինված ուժերն Էնգելսում և Ռյազանում ռուսական երկու ավիաբազաներին հարված են հասցրել ուկրաինացի մասնագետների կողմից մոդիֆիկացված խորհրդային Տու-141 անօդաչուներով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած հարձակման ժամանակ երեք ռուս զինծառայող է զոհվել, և ըստ չհաստատված տեղեկությունների՝ երկու ռազմավարական ռմբակոծիչ է խոցվել։ Այն մասին, որ հարձակումն իրականացվել է խորհրդային անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։ Իսկ ՌԴ բանակին սատարող բլոգերներն ու լրագրողները նշել են, որ խոսքը «Տու-141 Ստրիժ» սարքերի մասին է, որոնք ստեղծվել են 1960-ական թվականներին և նախատեսված են եղել հետախուզության համար։

Հիմա էլ Politico-ի հետ զրույցում այս վարկածը հաստատել են գործողության մանրամասներին ծանոթ երկու անանուն ուկրաինական աղբյուրներ։ Նրանց հաղորդմամբ՝ անօդաչուները մոդիֆիկացվել են ուկրաինացի մասնագետների կողմից, որն ապացուցում է դրանց նորարար լուծումները, այն ժամանակ, երբ Ռուսաստանը ստիպված է էժան անօդաչուներ գնել Իրանից՝ Ուկրաինային հարվածելու համար։

«Հաջողության հիմնական գործոնը զարմանքն էր։ Ռուսաստանը նման բան չէր սպասում։ Հիմա նրանք պատրաստ կլինեն դրան»,- լրատվականին ասել է զրուցակիցներից մեկը, որն աշխատում է ուկրաինական կառավարական կառույցներում։

Աղբյուրների տվյալներով՝ տեխնոլոգիաները, որոնք օգտագործվել են Տու-141-ի մոդիֆիկացիայի համար, մշակվել են Ուկրաինայում, չեն տրամադրվել ԱՄՆ-ի կամ արևմտյան այլ երկրի կողմից։

Էմմա Չոբանյան