Իտալիայում անհետացել է ռուս օլիգարխի կալանված զբոսանավը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Իտալական Սարդինիայում կալանված ռուս օլիգարխի զբոսանավն անհետացել է նավահանգստից. 22 մետրանոց նավը, որը պատկանում է միլիարդատեր Դմիտրի Մազեպինին, վերջին անգամ տեսել են իտալական կղզում ամռանը, գրում է The Guardian-ը։

Ռուս օլիգարխին պատկանող շքեղ զբոսանավը, որը կալանվել էր ԵՄ պատժամիջոցների պատճառով, առեղծվածային կերպով այս ամռանն անհետացել է իտալական Սարդինիա կղզու նավահանգստից: Aldabra-ն պատկանում է միլիարդատեր Դմիտրի Մազեպինին՝ հանքային պարարտանյութ արտադրող ընկերության սեփականատիրոջն և Ֆորմուլա 1-ի նախկին ավտոարշավորդ Նիկիտա Մազեպինի հորը։

Պարբերականը հայտնում է, որ 700 հազարից մինչև 1 միլիոն եվրո գնահատվող նավը խարսխված է եղել Օլբիա նավահանգստում և ձերբակալվել է մարտին, երբ Մազեպինը ներառվել է պատժամիջոցների ցուցակում Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից մի քանի շաբաթ անց։ Նավն այնտեղ մնացել է մինչև հունիս և անհետացել մի քանի ժամ առաջ այն բանից, երբ պաշտոնապես հաստատվել է, որ այն պատկանում է Մազեպինին:

Ոստիկանությունը հայտնել է, որ Մազեպինը վարձել է արտասահմանյան ընկերություն, որն իր հերթին վարձել է սարդինացի նավապետի՝ զբոսանավը Իտալիայից տեղափոխելու համար: Ճանապարհորդության կազմակերպման մեջ ներգրավված Մազեպինը, ընկերությունը և նավապետը, որը պնդում է, որ չգիտեր, որ նավը պատկանում է ռուս օլիգարխին, կտուգանվեն մինչև 500 հազար եվրո՝ նավը Իտալիայից անօրինական դուրս բերելու համար։

Սա Իտալիայում առաջին դեպքն է, երբ երկրում սառեցված ակտիվներ ունեցող ռուսաստանցուն հաջողվել է խուսափել ԵՄ պատժամիջոցներից։

Հավելենք, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո Իտալիայում կալանք է դրվել նաև առանձնատան վրա, որը պատկանում է Դմիտրի Մազեպինին և նրա ավտոմրցարշավորդ որդուն։

Տաթև Ֆռանգյան