«Այո՛, մենք դա անում ենք»․ Պուտինը խոստովանել է, որ Ռուսաստանը հրթիռակոծում է ուկրաինական ենթակառուցվածքները

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Ռուսաստանի մի շարք նոր շրջաններում կան օկուպացված տարածքներ, որոնք պետք է ազատագրվեն,- ճեպազրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նկատի ունենալով Ուկրաինայի Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքները, որոնք այժմ վերահսկվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, փոխանցում է Euronews-ը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին խոստովանել է, որ Ռուսաստանը հրթիռակոծում է ուկրաինական ենթակառուցվածքները, սակայն հավելել է.

«Հիմա մեծ աղմուկ է բարձրացվում հարևան երկրի էներգետիկ ենթակառուցվածքի վրա մեր հարձակումների շուրջ: Այո՛, մենք դա անում ենք: Բայց ո՞վ է դա սկսել, ո՞վ է հարվածել Ղրիմի կամրջին»,-հայտարարել է Պուտինը:

Չորեքշաբթի օրն առնվազն 10 մարդ է զոհվել Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքում  ռուսական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Կուրախովոյին: Թիրախում են խաղաղ բնակչությունը, սովորական մարդիկ, շուկա, բենզալցակայան, ավտոկայան և բնակելի շենք», – ասել է Զելենսկին իր գիշերային ուղերձում:

Կիևի տվյալներով՝ Բախմուտի և Ավդիևկայի տարածքում ռուսական հարձակման ֆոնին Դոնեցկի շրջանի արևելյան հատվածում հարվածների թիվը զգալիորեն աճել է։ Ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ մոտ 20 քաղաք և գյուղ գտնվում է ռուսական զորքերի մշտական ​​կրակի տակ: