Թուրքիան ցանկանում է ՌԴ-ից գազի գնի 25% զեղչ ստանալ․ Bloomberg

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիան Ռուսաստանի հետ քննարկելու է գազի գնի զեղչի հարցը, որը կարող է կազմել ավելի քան 25 տոկոս։ Այս մասին գրում է Bloomberg-ը, որին վկայակոչում է Forbes.ru-ն։

Նշվում է, որ այս զեղչը կօգնի Էրդողանին ընտրություններից առաջ զսպել բարձր գնաճը և խուսափել կոմունալ ծառայությունների ավելի բարձր վճարներից։ Դեկտեմբերի 9-ին Անկարայում ռուսական պատվիրակության հետ տեղի կունենան գազի գնի զեղչման հարցով բանակցությունները, որը կարող է 25 տոկոսից ավելի լինել, Bloomberg-ին հայտնել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաները։

Թուրքիան ցանկանում է, որ զեղչը կիրառվի ոչ միայն 2023 թվականի ապագա վճարումների, այլ նաև 2022 թվականին արդեն իրականացված որոշ գործարքների համար։ Եթե Թուրքիան չկարողանա պայմանավորվել զեղչի շուրջ ցանկալի մակարդակով, ապա խնդրելու է հետաձգել վճարումները մինչև 2024 թվականը։ Այս մասին ասել են գործակալության աղբյուրները։

Թուրքիայի կառավարությունը և Botas գազային պետական ​​ընկերությունը չեն պատասխանել Bloomberg-ի հարցումներին։

Ռուսաստանի հետ գործարքը կօգնի թուլացնել ճնշումը թուրքական լիրայի վրա, որը հակված է բարձր գնաճի, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խուսափել էլեկտրաէներգիայի և գազի բարձր գներից և դրանով իսկ բարձրացնել իր ժողովրդականությունը 2023 թվականի ընտրություններից առաջ։

Հավելենք նաև, որ հոկտեմբերի 13-ին Աստանայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում ռուսական կողմն Անկարային առաջարկել էր գազային հանգույց ստեղծել Եվրոպա մատակարարումների համար։ Աստանայից վերադառնալիս էլ լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել էր, որ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և ռուսական կողմից համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է համատեղ քայլեր մշակել այդ ուղղությամբ։ Նա նաև նշել էր, որ Թրակիայի շրջանը կարող է դառնալ նոր գազային հանգույցի ստեղծման ամենահարմար վայրը։

Էմմա Չոբանյան