ԵՄ-ն 2 մլրդ եվրո է հատկացնելու Ադրբեջանին տնտեսության զարգացման համար

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Եվրամիությունը մինչև 2 միլիարդ եվրո է հատկացնելու Ադրբեջանին՝ տնտեսության հետագա դիվերսիֆիկացման, աշխատատեղերի ստեղծման և գյուղական համայնքների ներառական զարգացման համար։ Այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալությանը հայտնել են Բաքվում ԵՄ ներկայացուցչությունից։

«Այսօր սկսել է գործել ԵՄ տնտեսական ներդրումային պլանի բարձր մակարդակի աշխատանքային խումբը։ Նոր համակարգող մարմինը Եվրոպական ներդրումային բանկի (EIB), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), ինչպես նաև ԵՄ անդամ երկրների ֆինանսական հաստատությունների հետ միասին կբացահայտի և կուղղորդի առաջնահերթ ներդրումները «Եվրոպայի թիմի» ոգով։ Դա կօգնի առավելագույնի հասցնել Ադրբեջանի տնտեսական և ներդրումային ծրագրի ներուժը՝ երկիր ներգրավելու համար մինչև 2 միլիարդ եվրոյի ներդրումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աշխատանքային խումբը պարբերաբար հանդիպելու է Եվրահանձնաժողովի, Ադրբեջանի կառավարության և Եվրոպական ֆինանսական հաստատությունների հետ՝ բացահայտելու և համատեղ իրականացնելու առաջնահերթ ներդրումային նախագծերը, ուսումնասիրելու ներդրումների հնարավորությունները վերականգնվող էներգիայի, կապի, փոքր ու միջին բիզնեսի, թվային ու կանաչ տեխնոլոգիաների անցման ոլորտում։

Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման բաժնի տնօրեն Լոուրենս Մերեդիթն ասել է, որ աշխատանքային խմբի գործարկումը հանդիաանում է ԵՄ-ի և Ադրբեջանի սերտ գործընկերության ևս մեկ վառ ցուցիչը։

«Այսպիսով, Գյանջայի փողոցների լուսավորության բարելավման և փոքր բիզնեսի ֆինանսավորման համար Ադրբեջանին արդեն հատկացվել է մինչև 90 միլիոն եվրո։ Աշխատանքային խմբի մեկնարկի հետ մենք կարող ենք ապահովել, որ Ադրբեջանն ու նրա ժողովուրդն ավելի օգուտ ստանան ներդրումային ներուժից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պարզ չէ, սակայն, թե մարդու իրավունքների խախտումերով, խոսքի ու մամուլի ազատության բացակայությամբ, ավտորիտար ռեժիմով հայտնի Ադրբեջանն ինչի համար է ԵՄ-ից նման շռայլ «նվեր» ստանում։ Հավելենք, որ Արևելյան գործընկերության երկրների շարքում Ադրբեջանը տարբեր վարկանիշներով զբաղեցնում է վերջին հորիզոնականները՝ քաղհասարակության, տնտեսության ազատության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ու այլ ոլորտներում որևէ առաջընթաց չգրանցելով։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԵՄ-ն Հայաստանին 2,6 մլրդ եվրո է տրամադրում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար իր դժգոհությունն էր հայտնում՝ նշելով, որ  «դա արդար չէ»։

Էմմա Չոբանյան