ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից. Զախարովան՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության մասին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման մասին հարցը՝ հայտարարելո, որ Հարավային Կովկասում իր գործունեության մեջ ԵՄ-ն առաջնորդվում է բացառապես պատեհապաշտական շահերով։

«Մենք գիտակցում ենք, որ Բրյուսելը ցանկանում է ցանկացած միջոցներով ներթափանցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթաց՝ պարզապես տեղում իրենց ներկայությունը հաստատելու և, ի վերջո, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար: Սա նրանց երազանքն է: Մենք բարձրաձայնել են մեր վերաբերմունքը այդ հարցով»,- նշել է Զախարովան։

Այնուամենայնիվ, քանի դեռ դիտորդական առաքելության երկարաձգման հարցը չի լուծվել, ռուսական կողմը կսպասի իրադարձությունների զարգացմանը, մանավանդ, որ տարածաշրջանի երկրներում տրամագծորեն հակառակ տեսակետներ կան Կովկասում արտատարածաշրջանային գործոնի ուժեղացման վերաբերյալ, հավելել է նա։

«Համենայնդեպս, Ռուսաստանը մշտապես կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ այս հարցում։ Երբ որոշում կայացվի երկարաձգել ԵՄ մանդատը, Մոսկվան լրացուցիչ կմեկնաբանի դա»,- հավելել է Զախարովան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը ԵՄ ԱԳ նախարարները պաշտոնապես հաստատել են Ադրբեջանի հետ Հայաստանի սահման 40 դիտորդների ուղարկելու հարցը։ Դիտորդներն իրենց աշխատանքը սկսել են հոկտեմբերի 20-ին: Առաքելությունը նախատեսված էր երկու ամսով։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը պաշտպանում է առաքելության երկարաձգման գաղափարը։

Տաթև Ֆռանգյան