Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլիին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլիին․ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից

Հանդիպման ժամանակ քննարկվել են Խաղաղության կորպուսի կամավորների Շիրակի մարզ 2023-ին կայանալիք այցելության ու երկամյա ծառայության մանրամասները։

«Ուրախալի է, որ Խաղաղության կորպուսի կամավորների, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, ընդհատված աշխատանքը կշարունակվի եկող տարվանից։ Մենք ողջունում ենք Խաղաղության կորպուսի քսանութերորդ խմբի այցը Հայաստան, պատրաստ ենք համագործակցելու և աջակցելու այն կամավորներին, որոնք երկամյա կամավորական ծառայությունը կիրականացնեն Շիրակի մարզում»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։

Տիկին Ֆեյրլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Խաղաղության կորպուսը` ի դեմս ամերիկացի կամավորների, տարիներ շարունակ արդյունավետ կերպով աշխատել է Գյումրիում և հարակից համայնքներում՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ զարգացնելով մարզաբնակ երիտասարդների կարողունակություններն ու լեզվական հմտությունները։ 2012-2022թթ. Շիրակի մարզի 15 բնակավայրում ծառայություն են իրականացրել 32 կամավորներ: Կյանքի է կոչվել 13 ծրագիր։

Կողմերն անդրադարձել են այն ոլորտներին, որտեղ կկարողանան կամավորներն աշխատել։ Մարզպետը կարևորել է ինչպես դեռահասների ու երիտասարդների, այնպես էլ կանանց հետ աշխատանքն ու նրանց զորեղացմանը միտված ծրագրերի իրականացումը։