ՊՆ փոխնախարարը՝ գերությունից վերադարձած զինվորներին առողջական խնդիրներով բանակ տանելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Գերությունից վերադառնալուց կարճ ժամանակ անց, առանց համապատասխան բուժումների, ժամկետային զինծառայողներին հետ են ուղարկում ծառայության․ այս մասին ահազանգում են այդ զինծառայողների ծնողները։ Անդրադառնալով Factor.am-ի այս դիտարկմանը՝ ՀՀ պաշտպանության փոխնախար Արման Սարգսյանը նշեց․ «Պետությունն ամեն ինչ անում է նրանց առողջական խնդիրները լուծելու համար, մի՛ կասկածեք, յուրաքանչյուր քայլ կատարվում է նրանց առողջութունը վերականգնելու ուղղությամբ»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ օրերս հայտնի դարձավ՝ գերությունից վերադարձած 17 զինծառայողներից մեկի (ով նորից զորակոչվել էր) առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա երեք օր անց կրկին տեղափոխվել է հոսպիտալ, փոխնախարարը հորդորեց, որպես լրատվամիջոց, այդ զինծառայողի տվյալները գրավոր ներկայացնել նախարարություն, և վստահեցրեց, որ ուսումնասիրություն կատարելուց հետո կպատասխանեն։

«Վստահ եղեք, որ մեզ համար էլ կարևոր է, որ գերությունից վերադարձած տղաները ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես կարողանան վերականգնվել և ինտեգրվել թե՛ զինծառայությանը և թե՛ ընդհանրապես հասարակությանը»,- ընդգծեց պաշտպանության փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Թեմայի առնչությամբ կարդացեք նաև՝

«Ստիպել են շան պես քայլել»․ Բաքվի գերությունից` բանակ առանց վերականգնողական բուժման