Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ-ում Ալժիրի դեսպան Սմաիլ Բենամարան

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Սմաիլ Բենամարան (նստավայրը՝ Մոսկվա)․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Բենամարային նշանակման առթիվ և մաղթել նրան հաջողություն և արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի և Ալժիրի միջև հարաբերությունների զարգացման և ընդլայնման։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում հայ-ալժիրյան փոխշահավետ համագործակցության ձևավորման և զարգացման ուղղությամբ։

Զրուցակիցներն ընդգծել են, որ այս տարվա դեկտեմբերի 30-ին լրանում է Հայաստանի և Ալժիրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը պատեհ առիթ է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները և հիմնական ուղղությունները քննարկելու համար։ Երկուստեք կարևորվել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, փոխադարձ բարձրաստիճան այցերի և հանդիպումների իրականացումը, ինչպես նաև գործարար շրջանակների միջև շփումների հաստատումը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներին: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը դեսպան Բենամարային է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները։