Արևմտյան պետությունները Թուրքիային մեղադրում են նավթի համաշխարհային մատակարարումները խափանելու համար․ Financial Times

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արևմտյան պետությունները Թուրքիային մեղադրում են համաշխարհային շուկա նավթի մատակարարումներին խոչընդոտելու համար՝ Բոսֆորի և Դարդանելի հատվածներում լցանավերի կուտակման պատճառով։ Այս մասին գրում է Financial Times-ը, որին վկայակոչում է Forbes.ru-ն։

FT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիան թույլ չի տալիս լցանավերին անցնել՝ մտավախությամբ, որ բեռը կարող է ապահովագրված չլինել ԵՄ պատժամիջոցների պատճառով․ նրանք արգելում են ապահովագրել ու տեղափոխել ռուսական նավթ, եթե այն վաճառվում է երրորդ երկրներին մեկ բարելի դիմաց 60 դոլարից բարձր գնով։ Դրա համար Անկարան պահանջում է, որ յուրաքանչյուր նավ հաստատի, որ ապահովագրված է միջադեպերից, օրինակ՝ նավթի արտահոսքից կամ բախումներից։

Սակայն լրատվամիջոցի երկու զրուցակիցներ էլ ասել են, որ խցանված լցանավերի մեծ մասը նավթ է տեղափոխում Ղազախստանից, այլ ոչ թե Ռուսաստանից. դրա համար սահմանափակումներ չկան, ինչը նշանակում է, որ նավերի անցումն արգելելու պատճառ չկա։ Ղազախական KazMunayGas նավթագազային ընկերության ղեկավար Մագզում Միրզագալիևը հայտնել է, որ դեկտեմբերի 7-ին խցանման մեջ եղել է 21 լցանավ, որոնցից 8-10-ը կապված են Ղազախստանի հետ։ Միրզագալիևը նշել է, որ Բոսֆորում նավերի կուտակումը նորմալ երևույթ է․ մեկ տարի առաջ ուշացումը 14 օր էր, այժմ՝ վեցից ոչ ավելի։

Թուրքիան այժմ արգելափակել է առնվազն 22 տանկեր, գրում է FT-ն։ Bloomberg-ն էլ հայտնում է, որ ավելի քան 23 միլիոն բարել ղազախական նավթով 26 լցանավեր խցանման մեջ են մնացել։ FT-ի աղբյուրներից մեկն ասել է, որ այդ վառելիքը ոչ մի սցենարով ենթակա չէ գնային շեմի, և դրա ապահովագրական կարգավիճակը որևէ կերպ չի փոխվել։

Բացի այդ, լրատվամիջոցը նշում է, որ Ղազախստանը ելք ունի միայն դեպի փակ Կասպից ծով, ուստի Ղազախստանից նավթը խողովակաշարով տեղափոխվում է Սև ծովի ռուսական նավահանգիստներ և այնտեղից ուղարկվում գնորդներին։ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները ոչ մի կերպ չեն սահմանափակում այս գործընթացը։

FT-ին մեխանիզմում ներգրավված պաշտոնյան ասել է, որ գնի շեմի սահմանափակումը չի պահանջում լցանավերից ստանալ ապահովագրություն յուրաքանչյուր նավարկության համար, մատակարարումների խափանումը Թուրքիայի գործողությունների արդյունքն է, այլ ոչ թե գնային շեմի սահմանման։ Նախօրեին էլ ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը Թուրքիային ծանուցել է, որ գնային շեմը չի ենթադրում բոլոր նավերի պարտադիր լրացուցիչ ստուգումներ։

Էմմա Չոբանյան