Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիան» երկար գործընթաց է

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ, այսպես կոչված, «հատուկ ռազմական օպերացիան» Ուկրաինայում երկար գործընթաց է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի նիստին։

Մարդու իրավունքների խորհրդի անդամ, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի «Անտիմաֆիա» տարածաշրջանային հասարակական հիմնադրամի նախագահ Եվգենի Միսլովսկին, դիմելով Կրեմլի ղեկավարին, նշել է, որ «բոլոր մարդիկ սպասում են արդյունքների»։

«Երբ Դուք ասում էիք, որ բոլորն արդյունքների են սպասում, նկատի ունեիք հատուկ ռազմական օպերացիա՞ն»,- հարցրել է նախագահը։

Միսլովսկին պարզաբանել է, որ խոսքը ռազմական հանցագործությունների հետաքննության արդյունքների մասին է։

«Ինչ վերաբերում է հատուկ ռազմական օպերացիայի արդյունքների երկար գործընթացին, իհարկե, սա երկար գործընթաց է, բայց հետո Դուք նշեցիք, որ նոր տարածքներ են հայտնվել, ահա և նշանակալի արդյունք Ռուսաստանի համար։ Սա լուրջ հարց է։ Եվ, ինչ մեղքս թաքցնեմ, Ազովի ծովը դարձել է Ռուսաստանի Դաշնության ներքին ծովը, սա լուրջ բան է»,- ասել է Պուտինը։

Տաթև Ֆռանգյան