Նոր պատերազմի պիտի պատրաստվենք․ Ադրբեջանը սադրանքներով արագ գնում է դրան․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ադրբեջանը մեկը մյուսի հետևից սադրանքների է գնում ոչ միայն Հայաստանի սահմանին, այլև Արցախում։ Մի դեպքը Գետավան համայնքում է եղել՝ հայ երիտասարդներին կռվի մեջ ներքաշելը և վնասվածքներ հասցնելը, երկրորդը՝ Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի բնապահպանական ակցիան էր։ Դրան գումարած՝ ՌԴ խաղաղապահների հրամանատարը ԼՂ-ում Ադրբեջանի Հանրայինի հետ զրույցում ասել է, թե Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի-մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով։ Նա նշել է, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ռուսական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում։ Թեև Արցախի ԱԽ-ն և ԱԱԾ-ն հերքել էին սա, բայց ամեն դեպքում ԼՂ ԱԺ 5 խմբակցությունների ղեկավաները հանդիպել են Վոլկովին և դեմ արտահայտվել միջանցքում ռենտգեն-սքաների տեղադրմանը՝ պահանջելով դա չանել։

Ի՞նչ նպատակի է գնում Ադրբեջանն այս ամենով։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը Factor TV-ին տված հարցազրույցում այս փաստերին գումարում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները՝ այն ուղերձ համարելով ինչպես Իրանին ուղղված, այնպես էլ Հայաստանին։

«Այդ զորավարժությունների ուղերձն առաջին հերթին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդրի լուծումն է։ Նրանց ուղերձն է, որ ՀՀ-ն պետք է խելացի գտնվի և այդ ճանապարհը տա, թե չէ հետո ավելի թանկ կարող է արժենալ։ Երկրորդ ուղերձն Իրանին է ուղղված, որ հանկարծ չփորձի խոչընդոտել նրանց։ Հայաստանում ամեն օր նոր պատերազմի սպասելու տրամադրությունը պետք է լինի։ Մենք ամեն օր նոր պատերազմի պիտի պատրաստ լինենք։ Այս պատերազմն ադրբեջանա-թուրքական հաշվարկների հարց է ընդամենը։ Նրանք նստելու են և հաշվարկեն՝ այդ նոր պատերազմում ո՞նց կարողանան իրենց առաջ դրված խնդիրն առավելագույնս լուծել»,- ասաց փորձագետը։

Նշենք, որ Ադրբեջանում էր Թուրքիայի ողջ ռազմական վերնախավը՝ ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի գլխավորությամբ՝ Ջաբրայիլում, Աստարայում և այլ տարածքներում թուրք-ադրբեջանական զորավարժություններին էին հետևում։ Ինչպես Իրանի՝ ամիսներ առաջվա զորավարժությունը, սա ևս ուներ Արաքսն անցնելու սցենար։ Եթե հիշենք վաղ անցյալը, հատկապես՝ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո թուրք-ադրբեջանա-պակիստանյան զորավարժություններ էին անցկացվել, որից հետո Նախիջևանի սահմանին՝ իրանական, ապա էլի՝ թուրք-ադրբեջանական։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան