Ռուսաստանը փորձում է սառեցնել ռազմական գործողությունները՝ ուժերը հավաքելու համար․ Ստոլտենբերգ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ռուսաստանը փորձում է «գոնե կարճ ժամանակով սառեցնել» Ուկրաինայի ռազմադաշտում առկա իրավիճակը՝ վերականգնվելու և գարնանը նոր հարձակում սկսելու համար։ Այս մասին հայտարարել  է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա պատասխանել է քննադատություններին, որ արևմտյան պետությունները հոգնել են շարունակվող պատերազմից։ Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային ու նրա ինքնպաշտպանությանը։

«Եթե Պուտինը հաղթի, դա ողբերգություն կլինի ուկրաինացիների համար, ինչպես նաև լուրջ հետևանքներ կունենա բոլորիս համար՝ դաշնակիցներին դարձնելով ավելի խոցելի, իսկ աշխարհը՝ ավելի վտանգավոր»,- ասել է Ստոլտենբերգը բրիտանական Financial Times-ի կազմակերպած համաժողովում։

Միաժամանակ, նա չի նշել՝ արդյո՞ք ՆԱՏՕ-ն Ուկրաինային կտրամադրի արևմտյան տանկեր և ինքնաթիռներ, ինչից մինչ օրս ձեռնպահ են մնացել։ Ստոլտենբերգն ասել է, որ հիմա կարևոր է արդեն իսկ փոխանցված զենքերն աշխատանքային վիճակում պահպանել և շարունակել պահեստամասերի ու զինամթերքի մատակարարումը։

«Պարադոքսն այն է, որ որքան շատ ենք մենք ցանկանում հասնել խաղաղ բանակցային լուծման, որը երաշխավորում է Ուկրաինայի հաղթանակը, այնքան ավելի հրատապ ռազմական աջակցություն է անհրաժեշտ Ուկրաինային՝ արդար և կայուն խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա հավելել է, որ ներկայում խաղաղ բանակցությունների համար պայմաններ չկան։

«Ռուսաստանը բանակցությունների համար պատրաստակամության նշաններ ցույց չի տալիս, և դա Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելն է։ Դա ՆԱՏՕ-ի կամ Բրյուսելի որոշելիքը չէ, այլ ուկրաինացիների, երբ հասնի բանակցությունները սկսելու ժամանակը»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Էմմա Չոբանյան