Պուտինն ի՞նչ շշնջաց Փաշինյանի ականջին․ փլուզվեց Արևմուտքի ֆորմատը, ՌԴ-ի գծի տակ մտան ՀՀ-ն և Ադրբեջանը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱԺ-ն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ ԲԴԽ անդամ ընտրեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին։ 107-ից 75 պատգամավոր է կողմ քվեարկել։ Քանի որ ՔՊ-ականները 71-ն են, ստացվում է՝ նաև ընդդիմությունից են կողմ քվեարկել Հայկ Գրիգորյանի օգտին։ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, ինչից բխում է, որ Հայկ Գրիգորյանի օգտին քվեարկել են նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։

Հայկ Գրիգորյանը փոխարինելու է Գրիգոր Բեքմեզյանին, որը հեռացավ ԲԴԽ-ից՝ կասկածի տակ դնելով Խորհրդի անկախությունն ու անաչառությունը։ Ինչո՞ւ ընդդիմությունը ևս քվեարկեց Հայկ Գրիգորյանի թեկնածության օգտին։

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն այստեղ զարմանալի ոչինչ չի տեսնում․ «Կներե՛ք, ես մեռա՛ ասելով, որ այդ մարդիկ մեկը մյուսի շարունակությունն են։ Էլ ինչպե՞ս ասեմ։ Ուղղակի նախկին իշխանությունը, այն, որ ասում են՝ դուք Նիկոլ Փաշինյանի շարունակությունն եք, նա էլ՝ ձեր, Նիկոլ բառը մոռանում են, ասում են՝ դուք միայն Նիկոլի ջրաղացին եք ջուր լցնում։ Այո՛, ես ասում եմ, որ ստրատեգիական հարցերում դուք նույն ձևով եք մտածում»։

Արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական գործիչը ԱԺ-ի իշխող և ընդդիմադիր ուժերին նույնական է համարում նաև արտաքին քաղաքական կողմնորոշումների առումով՝ երկուսն էլ աշխարհաքաղաքական նույն ազդեցության գոտում են։

«Երբ Արցախի հարցով, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը տեղափոխվեց ՌԴ-ի դաշտ, տեսա՞ք՝ ինչ սուսուփուս աշխատում են իրար հետ, խելոք կողմ են քվեարկում։ Փողոց էին դուրս եկել ԱԺ-ի ընդդիմադիրները, քանի որ վտանգ կար, որ Փաշինյանը Բլինքենի հետ ավելի շատ կխոսի կամ Միշելի հետ ավելի շատ կհանդիպի։ Հենց պարզվեց, որ Փաշինանը հարյուր տոկոսով համաձայն է Կրեմլի առաջարկություններին, ասաց՝ պրոբլեմ չկա, մենք համաձայն ենք, եկել են իրար հետ աշխատում են։ Փաշինյանը թող անկեղծ ասի՝ ի՞նչ շշնջաց Պուտինն իր ականջին․ ակնհայտ է, որ այս պահին փլուզվեց արևմտյան ֆորմատը և ՌԴ-ի գծի տակ մտան ՀՀ-ն և Ադրբեջանը»,- ասաց Նորայր Նորիկյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան