Չինաստանը մեղմում է կորոնավիրուսի դեմ սահմանափակումները

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Շուրջ երեք տարի է՝ Չինաստանը տեղային խիստ սահմանափակումներ է սահմանել՝ երկրում COVID-19-ի մակարդակը ծայրահեղ ցածր պահելու համար։ Այնուամենայնիվ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում բազմաթիվ քաղաքներում բողոքի ցույցերից հետո այս քաղաքականությունը, կարծես, փոխվում է:

Չինաստանի իշխանությունները թուլացրել են կորոնավիրուսի տարածումը վերահսկելու համար ներդրված սահմանափակող միջոցառումները։ Euronews-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիգիենայի և առողջապահության պետական ​​կոմիտեի հրապարակած COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումների օպտիմալացման մասին փաստաթղթում։

Բարձր ռիսկային գոտիների ժամանակավոր շրջափակումը չեղարկվել է, մարդկանց տեղաշարժը չի սահմանափակվի: Վարակվածները կարող են մնալ տանը՝ կարանտինում, իսկ նախկինում տարածված PCR թեստավորման ծավալը կնվազի։

Նոյեմբերի սկզբին Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ, որոնց ճնշող մեծամասնությունը եղել են վիրուսի ասիմպտոմ կրողներ։ Այն բանից հետո, երբ կառավարությունը խստացրեց սահմանափակող միջոցները, Չինաստանի մի քանի քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին։

Տաթև Ֆռանգյան