Արգենտինայի փոխնախագահը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Արգենտինայի փոխնախագահ, նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները դատապարտվել է վեց տարի ժամկետով ազատազրկման և ցմահ զրկվել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Քիրշները դատապարտվել է երեք դատավորներից կազմված կոլեգիայի կողմից այն բանից հետո, երբ մեղավոր է ճանաչել խարդախության սխեմայի մասնակցության համար, որով իշխանությունները պետական ծրագրերից 1 միլիարդ դոլար (956 միլիոն եվրո) են յուրացրել նրա՝ որպես պետության ղեկավար պաշտոնավարման ընթացքում: Միաժամանակ, դատարանը մերժել է հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեղադրանքը․ այս հոդվածով պատիժը կարող էր լինել 12 տարվա ազատազրկում։

AP-ի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ Արգենտինայի փոխնախագահը դատապարտվում է պաշտոնավարման ընթացքում։ Վճիռն օրինական ուժի մեջ չի մտնի այնքան ժամանակ, քանի դեռ բողոքները չեն լսվել. գործընթաց, որը կարող է տարիներ տևել։ Այս պահին Արգենտինայի փոխնախագահն ունի քրեական հետապնդումից անձեռնմխելիություն։

Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները քննադատել է դատավճիռը՝ իրեն անվանելով «դատական մաֆիայի» զոհ։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ հաջորդ տարի չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, որը նա արդեն զբաղեցրել է 2007-2015 թվականներին:

Նախկին նախագահի կողմնակիցները հայտարարել են համազգային գործադուլի հնարավորության մասին։ Նրանք հավաքվել են Բուենոս Այրեսի կենտրոնում ու երթով շարժվել դեպի դաշնային դատարան, որը Քիրշներին մեղավոր է ճանաչել։

Նշենք, որ սեպտեմբերի 1-ին մահափորձ է կատարվել 69-ամյա Քիրշների նկատմամբ։ Դեպքը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում՝ Քիրշների տան մոտ։ Երկրի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հեռուստաուղերձում ասել է, որ ամբոխի մեջ մի տղամարդ ատրճանակն ուղղել է Քիրշների վրա և սեղմել ձգանը, սակայն կրակոց չի հնչել։ Հարձակվողը ձերբակալվել է։

Հավելենք, որ 2018 թվականին Արգենտինայի էկոնոմիկայի նախկին նախարար և նախկին փոխնախագահ Ամադո Բուդուն էլ կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 5 տարի 10 ամիս ժամկետովազատազրկման։

Տաթև Ֆռանգյան