Ռուսաստանի հզորության և հզոր բանակի առասպելը հօդս է ցնդում. Գուդկով

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Ռուսական հասարակության մեջ պատերազմին աջակցությունը նվազում է: Այսպիսին են Meduza-ի կողմից հրապարակված փակ սոցհարցման արդյունքները, որն անցկացրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը: Հարցման համաձայն՝ ռուսաստանցիների մոտ 55%-ը նոյեմբերին կողմ է եղել Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններին, և միայն 25%-ը կողմ է պատերազմի շարունակմանը, թեև դեռ հուլիսին իրավիճակը հակառակն էր (57%-ը՝ պատերազմը շարունակելու և 32% բանակցություններ վարելու համար):

Նմանատիպ արդյունքներ են գրանցվել նաև Լևադա կենտրոնի հոկտեմբերյան հարցումներում. հարցվածների 57%-ը կողմ է խաղաղ բանակցություններին, իսկ 27%-ը՝ դեմ: Լևադա կենտրոնի գիտական ղեկավար Լև Գուդկովը «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում դժվարանում է ասել, թե որքանով են հավաստի այս տվյալները, քանի որ չի հրապարակվում հարցման անցկացման մեթոդաբանությունը: Նա այստեղ չի բացառում հատուկ ծառայությունների որոշ խաղեր՝ շանտաժի, իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով։ Ըստ նրա՝ դա խորհրդային ՊԱԿ-ի գործելաոճն էր՝ միտված կուսակցական վերնախավին վախեցնելու արեւմտյան քարոզչության տարածմամբ եւ երիտասարդների շրջանում հակասովետական տրամադրությունների աճով։

Նա նշում է, որ իր կենտրոնի և դաշնային գերրատեսչության արդյուքները շատ նման են: Հոկտեմբերին պատերազմի «կուսակցության» և խաղաղ բանակցությունների կողմնակիցների հարաբերակցությունը կազմել է 36 տոկոս 57 տոկոսի դիմաց։ Ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ բանակցություններ սկսելու ցանկությունը գերակշռել է ավելի քան մեկուկես անգամ։

Նոյեմբերին այս ցուցանիշը փոքր-ինչ նվազել է։ Պատերազմի «կուսակցությունը» հասել է 41%-ի, սակայն մեծամասնությունը (53%) մնացել է հակառակ ճամբարրում։ Ավելին, ըստ նրրա, օգոստոսից ընդհանուր պատկերը զգալիորեն փոխվել է, երբ հաղթական պատերազմի կողմնակիցները թիվը գերակշռում էր:

Դինամիկայի վրա ազդող հիմնական գործոնը, նրա կարծիքով, իհարկե, մոբիլիզացիան է, երբ իրավիճակը հեռուստատեսային և վիրտուալ պատերազմի փոխարեն սկսեց ազդել ոչ միայն բանակ զորակոչվածներին, այլև նրանց ծնողներին ու հարազատներին։ Քչերն են հավատում, թե ինչ են ասում իշխանությունները մեկ անգամյա մասնակի մոբիլիզացիայի մասին։ Լևադայի տվյալներով՝ հարցվածների 66%-ը կարծում է, որ մարդիկ անընդհատ կհավաքագրվեն պատերազմի համար: Նրանք Կրեմլի կողմից կօգտագործվեն որպես թնդանոթի միս, գտնում է վերլուծաբանը՝ շեշտելով՝ մարդիկ դա քաջ գիտակցում են և առնվազն դժգոհության միտումները կշարունակվեն նաև հետագայում ՝ պայմանավորված նաև սոցիալալամժն և տնտեսական վիճակի վատթարացմամբ:

Գուդկովի կարծիքով՝ դժգոհությունների հիմքում ընկած են ոչ թե բարոյական խնդիրներն ու Ուկրաինայի նկատմամբ մարդասիրությունը, այլ սեփական ու հարազատների բարեկեցության և անվտանգության մասին մտորումները: Ոչ քաղաքացիական ինքնագիտակցությունը, ոչ էլ բարոյական սկզբունքնեն այս ամենի հետ կապ չունեն։ Ավելի շուտ առաջնային է եսասիրությունն ու սեփական շահը, պնդում է նա:

Գուդկովի տեղեկությամբ, այլընտրանքային տեղեկատվական աղբյուրներից օգտվողների թիվը ռազմական գործողությունների ընթացքում եռապատկվել է՝ 7-8%-ից հասնելով ավելի քան 20%-ի, քանի որ շխանություններրը արգելափակում են որևէ այլընտրանքային տեղեկատվության աղբյուրը:

Շատ կարևոր գործոն է նաև դաշնային հեռուստաալիքներով քարոզչության տոնայնության փոփոխությունը, գտնում է Գուդկովի։ Հաագայի տրիբունալի մոտալուտ գաղափարը, Ռուսաստանի որակումը որպես ահաբեկչական, հանցավոր պետություն և այլ հայտարարություններր, իսկապես ստիպեցին քարոզիչներին փոխել տոնայնությունը:

Նրանք, կարծես թե, սկսել են հասկանալ, որ իրենց խոսքերի, պատերազմ քարոզելու, թշնամություն ու ատելություն հրահրելու համար ստիպված են լինելու պատասխան տալ։ Այստեղից էլ՝ հիստերիան ու ագրեսիվ տոնը։ Իսկ բնակչության ավելի պահպանողական հատվածի համար, որն անընդհատ հեռուստացույց է դիտում և կարողանում է կարդալ տողերի արանքում, տոնայնության նման փոփոխությունը տագնապալի ազդանշան է։ Մարդիկ պահանջում են պատժել մեղավորներին և բացատրել ինչու է զոհերի թիվը այդքան մեծ, ինչու են հրամանատարները ոչ կոմպետենտ, ինչու զորահավաքն ունի նման քաոսային ընթացք: Այս ամենը, իհարկե, փոխում է վերաբերմունքը պատերազմի հանդեպ. հզոր ուժի ու բանակի առասպելը հօդս է ցնդում, պնդում է Գուդկովը: