Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի նիստը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Ողջունելով հյուրերին՝ նա բարձր գնահատեց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, որը շարունակում է զարգանալ։

ՀՀ ոստիկանության պետը նշեց ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող «Նելեգալ» միջոցառումը, որը դրական արդյունքներ է արձանագրում՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակում։ Նա նաև խոսեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և հայ իրավապահների՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի մասին։
Ելույթի վերջում Վահե Ղազարյանը արդյունավետ աշխատանք մաղթեց խորհրդի մասնակիցներին:

Համակարգող խորհրդի նիստը վարում էր ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գորովոյը։
Հայկական կողմին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նա խոսեց անօրինական միգրացիայի արդի մարտահրավերների և դրանց հակազդման ուղղությամբ համատեղ պայքարի մասին, ներկայացրեց նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը։

Նիստի ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ անդամ երկրներում միգրացիոն իրավիճակի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումների, ՀԱՊԿ անդամ պետությունների միգրացիայի վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների հարցեր, ամփոփվեցին «Նելեգալ-2022» միջոցառման արդյունքները։ Մասնակիցները քննարկեցին նաև ապագա աշխատանքի խնդիրները։

ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստի ավարտին ստորագրվեց համապատասխան արձանագրություն։