«Հայկ Գրիգորյանը եղել է գործերը կոծկողներից մեկը». իրավապաշտպանը քննադատում է ՔՊ-ի նոր որոշումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը, շուրջ 1․5 տարի գործազուրկ մնալուց հետո, իրավապահ համակարգում նոր պաշտոն է ստանում։ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նրան առաջադրել է ԲԴԽ անդամի թեկնածու։ Դատական համակարգի անաչառությունը երաշխավորող Խորհրդի անդամի թեկնածության քննարկումն ԱԺ-ում անցավ առանց բովանդակային քննարկումների։ Սեփական օրակարգով օրենսդիր մարմին վերադարձած ընդդիմությունը, թեև շենքում էր, բայց բացակայում էր նիստերի դահլիճից, իսկ ՔՊ-ն իր իսկ առաջադրած թեկնածուին ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր չուներ։

Առանց ճնշումների արդարադատություն իրականացնելու խոստումներ տվող Հայկ Գրիգորյանը մասնագիտական կրթությունը ստացել է Ռուսաստանի Դաշնությունում՝ 1997 թվականից ուսանելով միայն տեղի բուհերում։ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն այսօր Գրիգորյանին ներկայացնելիս առանձնահատուկ շեշետեց, որ նա 2001 թվականին ոսկե մեդալով ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի դատախազաքննչական բաժինը։ Ի դեպ, քաղհասարակությունը մշտապես պնդում է, որ ՌԴ ուժային կառույցներում ուսում ստացած պաշտոնյաները Մոսկվայից կախման մեջ են։

Գրիգորյանի առաջադրումը սուր քննադատվում է՝ ոչ պակաս, քան Մնացական Մարտիրոսյանի ու Երվանդ Խունդկարյանի նշանակումները։

2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներին ու նրանց որդիների մահվան հանգամանքերը նորից քննության առարկա դարձնելու և պատճառները բացահայտելու խոստում տվել։ Ձևավորվել էր մոնիթորինգային խումբ, սակայն ոչինչ չբացահայտվեց, իսկ զոհերի ծնողները շարունակում են բողոքի ակցիաները։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է՝ Հայկ Գրիգորյանը տապալել է այդ գործերի բացահայտումը։

Խաղաղ պայմաններում մահացած զինվորների գործերը բացահայտելու՝ Փաշինյանի հանձնարարականի ժամանակահատվածում վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած, իսկ այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը չի կիսում իրավապաշտպանի գնահատականները։ ՔՊ-ականը Հայկ Գրիգորյանի մասին դրական խոսքեր է շռայլում։

Հանրային հնչեղություն ունեցող մյուս քրգործերը, որոնցով հանրությունը ՔԿ-ից հստակ պատասխաններ էր ակնկալում, կրկին Հայկ Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակ, ըստ իրավապաշտպանի, կոծկվեցին։ Խոսքը 2018 թվականի սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանի, Սասուն Խաչատրյանի և Արթուր Վանեցյանի մասնակցությամբ հրապարակված խոսակցության գաղտնալսումների բացահայտման մասին է։ Հայկ Գրիգորյանի ղեկավարած ՔԿ-ն այդպես էլ գաղտնալսման պատվիրատուների անունները չտվեց, թեև պնդում էր՝ բացահայտումներ են արել։

Գրիգորյանի՝ ՔԿ-ն ղեկավարելու ժամանակահատվածում վարչապետի, ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի կողմից Մարտի 1-ի գործով դատավորին ճնշելու տեղեկությունները ևս անհետևանք մնացին։ Պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործը կարճվել է, իսկ գաղտնալսման պատվիրատուի բացահայտման քննությունը՝ կասեցվել։ Այդուհանդերձ, ՔՊ-ականները պնդում են՝ Հայկ Գրիգորյանը փայլում է պրոֆեսոնալիզմով։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանի դիտարկմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանի թեկնածության առաջադրումից հետո ՔՊ-ի ոչ մի քայլ այլևս զարմանալի չէ։

Նկատենք, սակայն, որ ի տարբերություն «Հայաստան» խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ը մասնակցեց փակ և գաղտնի քվեարկությանը։ Հայկ Գրիգորյանը միանշանակ կընտրվի ԲԴԽ անդամի պաշտոնում, քանի որ իշխող ՔՊ-ականների քվեները բավարար են։ Իսկ թե ինչպես են քվեարկել ընդդիմադիրները, պարզ կլինի վաղը․ ԱԺ-ում այսօր քվեարկության արդյունքները չհրապարակեցին՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան