ՀՀԿ-ի ճանապարհով. քաղաքացին պնդում է՝ իր հողն ապօրինի օտարել են Դիլիջանի նախկին քաղաքապետը և ՔՊ-ական ներկա համայնքապետը

Լուրեր

11.01.2025 | 10:36
Շիրակի մարզում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է
11.01.2025 | 10:13
Պաշտոնյաների նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելով 16 000 ԱՄՆ դոլար ստացած 2 անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
10.01.2025 | 23:14
ՊԵԿ նախագահն ընդունել է Հնդկաստանի դեսպանին
10.01.2025 | 23:00
Թուրքիան արգելափակել է կառավարությանը քննադատող 7 լրատվական կայքերի մուտքը
10.01.2025 | 22:44
Իսրայելի պաշտպանության նախարարը կարգադրել է ՀԱՄԱՍ-ին ջախջախելու ծրագիր նախապատրաստել
10.01.2025 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.01.2025 | 22:13
Ադրբեջանական SOCAR-ը վաճառել է Թուրքիայի գազաբաշխման իր 2 խոշորագույն ընկերությունները
10.01.2025 | 22:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Ալիևի սպառնալիքն ու Փաշինյանի պատասխանը, ի՞նչ սպասել ԵՄ-ին անդամակցելու որոշումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 21:45
Փաշինյանի գլամուրային բլոգը` Ալիևի սպառնալիքների ֆոնին. ինչի է ձգտում ՀՀ վարչապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 21:29
Լրագրողներն ավելի քան 88 հազար ռուս զինվորների անուններ են պարզել, որոնք զոհվել են Ուկրաինայի դեմ պատերազմում
10.01.2025 | 21:15
Դեղերը վաճառում են օրենք խախտելով․ Factor TV-ի շրջայցը դեղատներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 21:00
ԵՄ-ին անդամակցելու մեկնարկով՝ ՀՀ-ն վեկտոր չի փոխում, այլ՝ հասանելիություն ունենալ հարուստ շուկային, մրցունակ տնտեսություն․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 20:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենին չեն հրավիրել Թրամփի երդմնակալությանը
10.01.2025 | 20:28
Մերկասառույց և մառախուղ. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
10.01.2025 | 20:13
Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը
Բոլորը

Դիլիջանցի 63-ամյա Տիգրան Դավթյանը տարիներ շարունակ դատական քաշքշուկի մեջ է իր հողատարածքը վերադարձնելու պահանջով: Ըստ քաղաքացու՝ իր հողատարածքից մի մասը դեռևս 2005 թվականին՝ այդ ժամանակ Դիլիջանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող, ՀՀԿ-ի Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Արմեն Սանթրոսյանը, ապօրինի որոշմամբ ընդհանուր բակից հատկացրել է հարևանին՝ Նադեժդա Եսայանին՝ ներկայացնելով որպես համայնքային հող:

«1991 թվականից 770 քառակուսի մետր տնամերձ հողն օրենքի ուժով դարձել է մեր սեփականությունը, իսկ ընդհանուր բակը՝ իմ և Նադեժդայի միջև համատեղ սեփականություն: Դրանից 14 տարի անց՝ Սանթրոսյանը, մեզնից գաղտնի, շատ լավ իմանալով, որ այդտեղ համայնքային հող չկա, որոշում է ստորագրել ու բակի կեսն օտարել նրան՝ որպես սեփականություն: Բայց այստեղ անօրինականությունը չի ավարտվել:

2017 թվականին քույրս լիազորագրով դիմել էր քաղաքապետին, որ մեր նոր կառուցված տունը ևս երևա սեփականության վկայականում: Այդ ժամանակ արդեն համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Սանթրոսյանը, օգտվելով այն հանգամանքից, որ նոր կարգով սեփականության վկայականը միայն թերթիկն է տրվում, հատակագիծը մեջը չի երևում, կրկին կեղծիք է իրականացրել, լիազորությունները չարաշահելով այս անգամ արդեն մեր սեփական հողամասից էլ է օտարում կատարել 140 քառակուսի մետրով: Այս մասին մենք իմացել ենք հորս մահից հետո, երբ ժառանգում էինք սեփականության իրավունքը»,- Factor.am-ի հետ զրույցում պատմում է Տիգրանը:

Ըստ նրա՝ իր թիկունքում ևս մեկ գործարք է իրականացվել 2020 թվականին: Նադեժդա Եսայանի՝ ընդհանուր բակի վրա գտնվող տունը, որը քանդման ենթակա է, մեր զրուցակցի պնդմամբ, կադաստրի կոմիտեում կոռուպցիոն ճանապարհով սեփականություն են գրանցել և կրկին իրենից գաղտնի, հենց տեղում առքուվաճառք իրականացրել՝ օտարելով Նարեկ Հարությունյանին: Նա էլ իր հերթին սկսել է շինարարություն կատարել արդեն հենց Դավթյանների հողի վրա:


«Մենք դիմում ենք ոստիկանություն, բայց նրանք կողմնակալություն են անում և մերժում մեր բողոքին ընթացք տալ, ասելով՝ հանցակազմ չկա: Սակայն, աբսուրդն այն է, որ ոստիկանությունն էլ գրում է, որ ապօրինի է շինարարությունը, որ մեր հողի վրա են իրականացնում, սակայն էլի գրում է՝ հանցակազմ չկա»,- նշում է Տիգրանը:

Հատկանշական է, որ գնորդը պատահական անձ չէ: Factor.am-ը պարզեց, որ Եսայանին պատկանող տունը գնած Նարեկ Հարությունյանը Դիլիջան համայնքի ավագանու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Վկայակոչելով այս հանգամանքը՝ Դավթյանը շեշտում է՝ բոլոր գործարքները կոռուպցիոն գործարքներ են եղել, որի միջոցով իրենց պատկանող սեփականությունն ապօրինի կերպով խլել են, իսկ բոլոր դիմում-բողոքները՝ հայտնվել նույն շրջապտույտի մեջ:

«Այս տարվա հուլիս ամսվանից 7 անգամ դիմում եմ գրել Գլխավոր դատախազություն, 3 անգամ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց ապարդյուն. Վարչապետը դիմումս ուղարկել է Դատախազություն, որն էլ իր հերթին մակագրում է Տավուշի դատախազին, դա էլ՝ համայնքապետին: Սա հստակ հովանավորչություն է»:

Երևանում բնակվող Դավթյանները մոտ մեկ ամիս առաջ բացահայտել են, որ ՔՊ-ական Նարեկ Հարությունյանը նոր շինարարություն է կատարում իրենց տարածքի վրա: Տիգրանը շեշտում է՝ Հարությունյանը նոր համայնքապետ Դավիթ Սարգսյանի (վերջինս ևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է) ընկերն է, ինչի շնորհիվ Սարգսյանը հողատարածքի վրա նոր շինթույլտվություն է տվել նրան.

«Նա մտել է իմ բակում, իմ սեփականության վրա շինարարություն է անում՝ տուն է սարքում, օբյեկտ է սարքում, չեմ հասկանում: Նկուղ են քանդել, տանս հիմքերը թուլացրել, ծառ արմատախիլ արել: Ու ոստիկանները կանխելու փոխարեն ասում են՝ շինթույլտվություն է ստացել, անում է: Ես սեփականության իմ վկայակում ունեմ հստակ, որ այդ տարածքը ևս իմն է: Անգամ այդ Նարեկ Հարությունյանն այդտեղից հող է պահանջել դատարանով, սակայն առաջին ատյանն էլ, Վերաքննիչ դատարանն էլ մերժել են հայցադիմումը, նշելով, որ այնտեղ նա հող չունի: Բայց, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, շինարարություն է անում իմ հողի վրա»- վրդովված նշում է նա:

63-ամյա տանտիրոջ խոսքով՝ իրենց առանձնատան դիրքը բավականին լավն է, բանուկ հատվածում, ինչի պատճառով շատերի «աչքն» իրենց տան վրա է: Դավթյանի խոսքով՝ ավագանու անդամ Հարությունյանը մեկ անգամ չէ, որ զանգել և տեռորի է ենթարկել՝ ասելով, որ վաճառի տունը և հողատարածքը:

Factor.am-ը կապ հաստատեց Նարեկ Հարությունյանի հետ, որը չհերքեց, որ հողատարածքը վաճառելու առաջարկ է արել Դավթյանին: Հարցին՝ ո՞րն է եղել առաջարկի նպատակը, Հարությունյանը նշեց, – «Ինձ թվում էր՝ դրանով խնդիրը կվերանա»:

Անդրադառնալով Դավթյանի՝ ապօրինի շինարարության մասին պնդումներին, ավագանու ՔՊ-ական անդամը չի ընդունում իր հասցեին հնչած մեղադրանքները.
«Այդ տունը գնել եմ 2020 թվականին, այդ մարդիկ կռիվ ու խնդիրներ ստեղծեցին այդ ընդհանուր բակի հետ կապված, սակայն այդ ամենը նախկին սեփականատիրոջ հետ պետք է լուծեին: Ես շինթույլտվությունը ստացել եմ, տվել է համայնքապետ Դավիթ Սարգսյանը, հիմա վերակառուցում եմ այդ տարածքը: Ամեն ինչ օրենքի մեջ է, պայմանագրերը կա, եթե կադաստրով ամեն ինչ ես գնել եմ, էլ խնդիրը ո՞րն է: Թող այդ հարցերը լուծեին տարիներ առաջ»,- նշեց Հարությունյանը:

Factor.am-ը փորձեց կապ հաստատել նաև Դիլիջանի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանի հետ, վերջինս, սակայն, անհասանելի էր: Factor.am-ը պատրաստ է լսել նաև նրա տեսակետը և պարզաբանումները՝ ներկայացված խնդրի շուրջ:

 

Ռոզա Վարդանյան