«Կանսերվի բանկաներով» դիրքեր էին պահում, հիմա ոչ դիրքերը կան, ոչ՝ բանկաները. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ադրբեջանի հերթական էքսպանսիոնիստական, գաղութատիրական դրսևորումն է՝ Արցախը կլանել, Արցախը առանձնացնել Հայաստանից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Նրանց այդ քայլը սպասելի էր, երբ իրենք սկսեցին խոսել Լաչինի միջանցքով զենքի տեղափոխման մասին, իբրև թե հայտնաբերվել են 2021 թվականի արտադրության ականներ: Պետք էր սպասել, որ Ադրբեջանը պետք է գնար հերթական սրացման՝ մանավանդ հաշվի առնելով ՀՀ այսօրվա իշխանությունների, մեղմ ասած, կրավորական, իսկ իրականում ձեռքներն Արցախից լվանալու քաղաքականությունը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։:

Անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակի համար ընդդիմությունը մեղավոր չէ՞, որը խոստանում էր փրկել Արցախը և Հայաստանը՝ Խաչատրյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ Արցախը և Հայաստանը փրկելու պարտականությունը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է: Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները, եթե հավատային մեր այն հորդորին, որ գնում ենք էլ ավելի վատթար իրավիճակի և միանային, իրավիճակն ավելի լավ կլիներ»:

Պատգամավորը հավաստիացրեց, որ կլինեն նոր փողոցային ակցիաներ․ «Իրավիճակն անհույս չէ, դեռ կարելի է ամեն ինչ փրկել, դրա համար ես մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում աջակցել ընդդիմադիր ուժերին, հավատալ և դուրս գալ փողոց»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հանրությանը հետաքրքրում է, թե նախկինները, երբ խոսում են իրենց պաշտոնավարման շրջանում բանակը զինելուց, նկատի ունեն «կանսերվի բանկանե՞րը», Խաչատրյանը նշեց․ «Չէ, նկատի ունեն «Իսկանդերը» և այն զենքը, որը կրակել է, որովհետև, այն, ինչ Փաշինյանն առել է, մասնավորապես Սու- 30-ներն այդպես էլ պատերազմի ժամանակ չօգտագործվեցին, և իր խոսքով՝ հարյուրավոր միլիոններ արդեն տվել է, բայց զենքը դեռ չի բերվել։ Այսինքն՝ եթե կռվել են, կռվել են այն զենքով, որը նախկիում կար։ Հիմա «կանսերվի բանկա» չկա, դիրք էլ չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։