Ում և ինչ աջակցություն կտրամադրվի 2023-ից․ մանրամասներ աղետի գոտու բնակարանային ծրագրերից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Աղետի գոտում բնակարանային խնդրի լուծման պետական ծրագրերի շրջանակում շահառու էին ճանաչվել 5 419 ընտանիքներ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում, և 5 391 ընտանիքների բնակարանային խնդիրն արդեն լուծվել է նախորդ տարիներին հատկացված 70 մլրդ դրամի շրջանակում։ Այս մասին այսօր «Դեկտեմբերի 7-ին ընդառաջ. աղետի գոտու բնակարանային ծրագրի ամփոփում, տնակային շինությունների խնդրի լուծման մեկնարկ» թեմայով հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի Բնակֆոնդի և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։

Բնակֆոնդի և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետի խոսքով՝ չլուծված են մնում Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիքների բնակարանային խնդիրները։

Արզումանյանի հավաստմամբ՝ այս խնդիրը, կլուծվի կառավարության օգնության մեկ այլ ծրագրի շրջանակում, որը վերաբերելու է Ջրաձոր համայնքից Կապսի ջրամբարի կառուցման պատճառով տեղափոխված ընտանիքներին։

«Այսպիսով, ծրագիրը կավարտվի։ Կառավարության 2021թ. որոշմամբ, այդ գոտու բնակիչներին բնակարանով ապահովելու համար, որոնք ներառված են պետական աջակցության ծրագրում, հատկացվել է 3 մլրդ դրամ, որը տրամադրվում է որպես շինարարության դրամաշնորհ կամ բնակարան գնելու հավաստագիր»,- նշեց Արզումանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։