Ադրբեջանցին ապտակել է հայ երեխային. մանրամասներ Գետավանում տեղի ունեցած միջադեպից. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
Բոլորը

Քաղաքացիական հագուստով ադրբեջանցիները երեկ Արցախի Գետավան համայնքով Քարվաճառ բեռներ տեղափոխելիս սադրանքերի են դիմել. նրանք հարվածներ են հասցրել խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ դպրոցահասակ երեխաների։ Factor TV-ին միջադեպից մանրամասներ պատմեց Գետավանի համայնքապետ Արարատ Զաքարյանը։

«Մարդիկ մեքենաներով եկել են, խնդրել են, որ ճանապարհ տան՝ անցնեն, ադրբեջանցիներն ասել են՝ սա մեր հողն է, որտեղ ուզենք կկանգնենք, սպասեք մինչև կալոննան կգնա։ Վիճաբանություն է եղել, դրանք խփել են մեր երեխաներին»,- պատմեց նա։

Ադրբեջանի քաղաքացու կողմից հայ երեխային ապտակելուց հետո վիճաբանություն է սկսվել։ Ըստ համայնքապետի՝ եղել է ադրբեջանական 30 բեռնատար և մեկ քաղաքացիական ավտվոմեքենա, որում եղել է քաղաքացիական հագուստով 4 ուղևոր։ Արարատ Զաքարյանի փոխանցմամբ՝ հայերի վրա նախ մարդատար մեքենայի ուղևորներն են հարձակվել, հետո միացել են բեռնատարների վարորդները։

Չնայած Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պետք է հետևեն, որ հրադադարի ռեժիմը չխախտվի, այդուհանդերձ, ինչպես Փառուխի ու Եղցահողի, այնպես էլ Գետավանի դեպքում թերացել են պարտականությունները կատարելիս։ Ադրբեջանական բեռնատարներին ռուս խաղաղապահները չեն ուղեկցել։ Արցախցի քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանը նշում է՝ ռուս խաղաղապահները ոչ միայն անգործություն են ցուցաբերում, այլև չեն թաքցնում ադրբեջանամետ դիրքորոշումները։

Գետավանի երեկվա միջադեպը հաջորդել էր մեկ այլ աղմկահարույց դեպքի։ Դեկտեմբերի 3-ին, 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ, Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը փակվել էր Ադրբեջանի կողմից։ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով ադրբեջանցիները 4 ժամով փակել էին ավտոճանապարհը և հայտարարել, թե բնապահպանական խնդիրների մոնիթորինգ են իրականացնում։ Բաքվից հայտարարում են, թե հետաքննելու և վերահսկելու են տեղում օգտակար հանածոների, իրենց ձևակերպմամբ՝ ապօրինի շահագործումն ու այդ գործունեության բնապահպանական հետևանքները։ Արցախի ՄԻՊ-ն այս պնդումն անլուրջ է համարում։

Պաշտոնական Բաքուն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» է պահանջում Հայաստանից, և այն չստանալով՝ պարբերաբար հայտարարում է Լաչինի միջանցքում վերահսկողություն իրականացնելու մտադրությունների մասին։ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ եթե ադրբեջանական, այսպես կոչված, բնապահպանական հարցերով մոնիթորինգ իրականացնող խումբը մտնի Արցախ, դա կնշանակի միջամտություն Արցախի ներքաղաքական կյանքին։ ՄԻՊ-ն ահազանգում է մարդու իրավունքների այն խախտումների մասին, որոնք Ադրբեջանն իրականացրել է Արցախում։

Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպի համատեքստում ուշագրավ է ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարի հայտարարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում նա խոսել է Լաչինի միջանցքում մաքսակետ տեղադրելու մասին։

«Մենք հիմա ադրբեջանական կողմի հետ համաձայնության ենք հասել՝ մինի-մաքսակետ ստեղծել, հատուկ սարքավորումներ տեղադրել մեր առաջին անցակետում։ Մենք տեխնիկական ստուգման միջոցներ մինչև հիմա չենք ունեցել։ Զինվորները բացում են, ինչ-որ պարկերի, բեռի տակ կարող է տեղափոխվել ցանկացած բան։ Մենք դա կդնենք, կստուգենք, կարծում եմ՝ աշխատանքի արդյունավետությունը կերևա, երաշխիք կլինի, որ որևէ արգելված բեռ չի տեղափոխվի»,- ասել է Վոլկովը։

Պաշտոնական Երևանը կառավարության և ԱԳՆ-ի մակարդակով դեռ որևէ կերպ չի արձագանքել աղմկահարույց երկու միջադեպերին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում Լաչինի միջանցքը փակելու համար։ ՔՊ-ից պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշում է՝ թշնամին մշտապես է սադրելու։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն Ադրբեջանի հետ խնդիրների կարգավորումն արտաքին գործընկերների ու հատկապես ռուսական կողմի հետ համագործակցության շրջանակում է տեսնում՝ չնայած Կրեմլի վարած հակահայ քաղաքականությանը։

Նշենք, որ Արցախում տեղի ունեցած միջադեպերին առայժմ որևէ կերպ չեն արձագանքել Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան