Տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հարկադիր ծառայության տարածքային ստորաբաժանումների պետերի հետ

Լուրեր

30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
Բոլորը

Գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը։ Այս մասին տեղեկանում ենք Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Քննարկվել են Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության, քաղաքացիներից ստացված դիմումների ուսումնասիրությունների, ինչպես նաև Ծառայության տեսչական, վերլուծական բաժնի կողմից իրականացված ստուգումների արդյունքներով արձանագրված հիմնական խախտումները։ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից ցուցումներ են տրվել արձանագրված խախտումները շտկելու, նմանատիպ խախտումները հետագայում բացառելու և արձանագրված խնդիրների առնչությամբ Ծառայությունում միատեսակ պրակտիկա ձևավորելու ուղղությամբ։ Հանձնարարականներ են տրվել նաև առանձին կատարողական գործողությունների առնչությամբ ծագող որոշ այլ խնդիրների շտկման և կատարողական գործողությունների պատշաճ կազմակերպման ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, միատեսակ պրակտիկայի ապահովմանը, Ծառայությունում պիլոտային ծրագրով ներդրված՝ հարկադիր կատարողների պարգևատրման արդյունքահեն համակարգին առնչվող մի շարք հարցերի։ Գլխավոր հարկադիր կատարողն ընդգծել է պարգևատրման արդյունքահեն համակարգի պատշաճ գործունեության և այս համակարգի ներդրմամբ հետապնդվող նպատակների՝ հարկադիր կատարման համակարգի արդյունավետության և առանձին հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետության բարձրացման կենսագործման հարցում համապատասխան ստորաբաժանման ղեկավարների և յուրաքանչյուր հարկադիր կատարողի անհատական բարձր պատասխանատվության և բարեխղճության անհրաժեշտությունն ու կարևորությունը։