ՌԴ-ն շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ․ Լավրովը՝ Բայրամովին

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ, գրում է News.ru-ն։

Մասնավորապես, Լավրովը նշել է, որ քննարկման կարևոր թեմաներից է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։

«Մենք շահագրգռված ենք, որ ամեն կերպ նպաստենք տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանների դելիմիտացիային և խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ընդհանուր առմամբ, վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում՝ հանրային կառույցների շփումների զարգացման  միջոցով»,- ասել է Լավրովը։

Նախարարները նախ հանդիպել են և կարճ բանակցություններ անցկացրել առանձին, ապա քննարկումները շարունակել են ընդլայնված կազմով։

Սպասվում է, որ հանդիպման արդյունքներով ստորագրվելու է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2023-2024 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների պլանը։

Էմմա Չոբանյան