Քաղաքացիական, վարչական և սնանկության գործեր քննող շուրջ 150 դատավորներ օրենսդրական տասնյակ լուծումներ են գտել

Լուրեր

30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-4-ը Դիլիջանում տեղի ունեցավ դատավորների երկրորդ մեծ աշխատաժողովը, որին այս անգամ մասնակցում էր սնանկության, վարչական, քաղաքացիական մասնագիտացմամբ դատարանների 150 դատավոր՝ բոլոր երեք ատյաններից, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ․ տեղեկացնում են ԲԴԽ-ից

Աշխատաժողովի մասնակիցները քննարկեցին և առաջարկեցին օրենսդրական տասնյակ լուծումներ, որոնք կօգնեն առավել արդյունավետ դարձնել դատական գործընթացները, ինչն էլ իր հերթին կարագացնի դատավարության ընթացքը և կբեռնաթափի դատավորներին: Դատավորներն անդրադարձան նաև իրենց աշխատանքի արդարացի գնահատման համակարգի ներդրմանը, ինչպես նաև դրա հիման վրա արդարացի առաջխաղացմանն ու վարձատրությանն առնչվող հարցերին:

Աշխատաժողովի մեծամասնությունը համաձայնեց Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի առանձին գործընկերների առաջարկին, այն է՝ յուրաքանչյուր տարի կազմակերպել դատավորների աշխատանքի գնահատում, որը կնպաստի արդարադատության որակի բարձրացմանը:

Քննարկումների արդյունքում առաջարկվեցին նաև Առաջին ատյանի դատարանում գրավոր ընթացակարգերի ներդրման հնարավորության, վճարման կարգադրությունների և պարզեցված վարույթների բեռնաթափման վերաբերյալ օրենսդրական լուծումներ, ինչպես նաև դատական իշխանության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու մասին մի շարք այլ կարգավորումներ:

Աշխատաժողովին ներկա՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը և ԲԴԽ միջազգային գործընկերները պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքերով նպաստել օրենսդրական հրատապ լուծումներով դատարանները ու դատական գործընթացները բեռնաթափելու առաջարկների կյանքի կոչմանը, ինչն էականորեն կնվազեցնի դատավորների գերծանրաբեռնվածությունը և կխթանի օրենքի և իրավունքի գերակայության վրա հիմնված դատական իշխանության զարգացմանն ու ամրապնդմանը: