Ըստ քաղաքական նպատակահարմարության՝ ԱԺ-ն անձանց բերում դատավոր է դարձնում. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ընթանում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հակակոռուպցիոն ինստիտուտների ստեղծումը. մշտադիտարկման արդյունքները և խնդիրները» թեմայով հանրային քննարկումը:

Քննարկման ընթացքում ներկայացվեցին կազմակերպության կողմից իրականացված հակակոռուպցիոն մարմինների՝ Հակակոռուպցիոն բոլոր ատյանի դատարանների դատավորների և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման և ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ընտրությունների մշտադիտարկման արդյունքները և վերհանված խնդիրները:

«Ազգային ժողովը դատավորներ է ընտրում այնպիսի մարդկանց, որոնք դատական համակարգում անելիք չունեն»,- այս մասին նշեց «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը։ Նրա խոսքով՝ ըստ քաղաքական նպատակահարմարության՝ ԱԺ-ն անձանց բերում, դատավոր է դարձնում։
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ իշխանություններն ինչ-որ փուլում հասկանալու են, որ իրենց ստեղծած կառույցները արդյունավետ չեն, և այդ կառույցները պահելն անիմաստ է․ «Երբ որ դատական համակարգում պահում ես այս ճյուղը, որը ոչ մի բանով չի զբաղվում, անիմաստ է դառնում այդ կառույցը պահելը»։

Կարապետյանցի խոսքով՝ հասարակական կազմակերպությունները սեպառատ գործողություններ են իրականացնում՝ փոխանակ իշխանություններից պահանջելու, որ կատարեն իրենց նախընտրական, ինչպես նաև ռազմավարության մեջ նշված խոստումները։

«Երբ որ քաղհասարակությունը մի մարդու նման կկանգնի և իշխանություններից կպահանջի կատարել խոստումները, այդ ժամանակ հնարավոր է ինչ-որ պատասխան ստանալ։ Քանի դեռ համակերպվում ենք ու «դաբրոներ» ենք տալիս իշխանություններին, հետևանքը սա է լինելու։
Այն, որ Մնացական Մարտիրոսյանի նման մարդու մտքով անցել է, որ դիմի և համոզված լինի, որ թեև քննադատվելու է, բայց միևնույն է, անցնելու է, դա է խայտառակությունը։
ԲԴԽ-ում մինչև այսօր կան մարդիկ, որոնք այնտեղ անելիք չունեն, լյուստրացիայի, վեթինգի պայմաններում նրանք առհասարակ դատական համակարգում չպետք է լինեին»,- նշեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։