Արցախի խորհրդարանում ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամները հանդիպել են հանրային խորհրդի նախաձեռնող խմբի անդամներին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 7-ին Աժ քննիչ հանձնաժողովի անդամներն ընդունել են հանրային խորհրդի ներկայացուցիչներ Դավիթ Սիմոնյանին, Կարեն Սիմոնյանին, Սերգեյ Ղազարյանին, Արմինե Պետրոսյանին, Վրեժ Ասմարյանին և Հովհաննես Ասմարյանին:

Շնորհակալություն հայտելով ԱԺ պատգամավորներին ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու և աջակցելու համար՝ հանրային խորհրդի նախաձեռնող խմբի անդամները ներկայացրել են այս օրերին կատարած աշխատանքը և քաղաքացիներից ստացված դիմումների ոլորտային ուղղվածությունները: Նրանք նշել են նաև, որ հունիսի 5-ին ձևավորված խորհուրդն առ այսօր ստացել է 675 դիմում, որոնց թվում՝ հանրային հնչեղության հարցեր չպարունակող նամակներ:

Քանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների անունից ակտիվ համագործակցության և հանրային հնչեղություն ստացած հարցերը հնարավորինս սեղմ ժամկետներում ընթացքավորելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախաձեռնող խմբին իրավական կարգավիճակ տրամադրելու, աշխատանքները կանոնակարգելու, քննիչ հանձնաժողովի հետ կապերը համակարգելու և այլ հարցեր:

*ԱԺ Կանոնակարգ ԱՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների պահանջով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ԱշոտՂուլյանը հունիսի 2-ին հայտարարել է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի հանրային հնչեղությունստացած հարցերը:

Հունիսի 4-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է քննիչ հանձնաժողովի հետևյալ կազմը՝

Էդուարդ Աղաբեկյան՝ հանձնաժողովի նախագահ, «Շարժում-88» խմբակցություն

Ռամելա Դադայան՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Հայրենիք»

Արամ Գրիգորյան, «Հայրենիք»

Ալյոշա Գաբրիելյան, «Դաշնակցություն»

Դավիթ Մելքումյան, «Ժողովրդավարություն»

Հայկ Խանումյան, «Վերածնունդ»: