Առաջարկում եք Հայաստանը գրավ դնել․ չենք եկել ընդհանուր հայտարարի․ Մարիա Կարապետյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
Բոլորը

Շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ։ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է համարժեք պատասխան տալ Ադրբեջանին՝ ընդունելով Ազգային ժողովի համատեղ հայտարարություն։

«Չենք եկել ընդհանուր հայտարարի․ մեր մոտեցումների տարբերությունները մի քանի հարցի շուրջ են»,- այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Ընդդիմությունը կողմնակից է Ադրբեջանին պատասխանել նույնքան և ավելի սրությամբ և Հայաստանի ձևակերպումները դարձնել նույնքան արմատական, որքան Ադրբեջանի ձևակերպումներն են: Սրա հիմնավորումն այն է, որ Ադրբեջանը կառուցողական չէ, ինչը ճշմարիտ է, պատերազմ է վարում ՀՀ-ի և ԼՂ-ի դեմ, ինչը ճշմարիտ է, հույս չկա լուծման, և, ընդհակառակը, կոշտ խոսքը կարող է զսպել ագրեսորին:

Մեր փորձառությունը ցույց է տալիս, որ նման մոտեցումը որքան էլ հաճելի է ինքնազգացողության համար, այնուամենայնիվ, վատ դիվանագիտություն է, ավելին, դա հենց այն է, ինչ ուզում է Ադրբեջանը:

Ադրբեջանը մեզ ուզում է ներքաշել տարածքային վեճի մեջ: Հայաստանի և Ադրբեջանի ասածներն Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրության ականջի համար դարձնել հայելանման մեղադրանքների և պահանջների աղմուկ և անլուծելի մի թնջուկ, օգտագործել այդ համատեքստը որպես ֆոն ԼՂ-ն էթնիկ զտման ենթարկելու և ՀՀ-ի նկատմամբ սողացող պատերազմ վարելու համար՝ առանց միջազգային լուրջ դիմադրության»,- նշեց Կրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։