«Պատը` հայերեն» լուսանկարների ցուցահանդեսը՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

Լուրեր

09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մինչև տարեվերջ կգործի «Պատը` հայերեն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Ճարտարապետության թանգարանում երբևէ բացված բնույթով տարբերվող այս ցուցադրությունը փորձ է՝ ներկայացնելու պատը որպես ստեղծագործություն՝ միջնադարից մինչև մոդեռնիզմ։ Լուսանկարներում ամենատարբեր շինությունների առանձին հատվածներ են, յուրաքանչյուրը՝ հետաքրքիր պատմությամբ նաև տարբեր հույզեր, մտորումներ առաջացնող․ տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Ցուցահանդեսի բացմանը, որին ներկա է եղել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմը՝ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը հայտնել է, որ լուսանկարներում ներկայացված բոլոր պատերը հայկական են, այսինքն՝ ստեղծված են միջին ու 20-րդ դարերի հայ ճարտարապետների, նկարիչների կամ պարզապես անցորդների, ժողովրդի կողմից՝ այսպես կոչված, «վերնակուլյար» պատեր են։ «Մենք շրջապատված ենք պատերով, ինչպես տանը, այնպես էլ փողոցում: Պատերը կարող են ծառայել տարբեր նպատակների. դառնալ ինքնարտահայտման միջոց կամ ուղղակի հարթություն, որի վրա կարելի է նկարել կամ գրել։ Պատը հենարան է և միաժամանակ զարդ։ Պատերը բաժանում են մարդկանց, բայց և միավորում՝ ռիթմի, գույնի կամ գեղեցիկի զգացումի միջոցով»,-նշում է Մարկ Գրիգորյանը՝ հավելելով, որ հենց այդ տրամաբանությամբ էլ լուսանկարները խմբավորվել են մի քանի խորագրերի ներքո «Պատը՝ որպես պատմություն», «Պատկեր», «Հարթություն», «Տետր», «Ինքնաարտահայտում», «Ռիթմ», «Գույն», «Զարդ»:

Պատերի ինքնատիպ պատմությունը լուսանկարներով վավերագրել է թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը: Նա, սակայն, ընդգծում է, որ սա անհատական ցուցահանդես չէ. գաղափարը հեղինակի անձը թաքցնելն է՝ ինքնաարտահայտման հարթակ տրամադրելով լուսանկարներում փաստագրված յուրատեսակ ստեղծագործություններին: Ցուցահանդեսը այցելուներին մտորելու, սեփական պատմությունն ու մտքերն ավելացնելու հնարավորություն է ընձեռում: