Թուրքիայի գործողությունները Սև ծովում ձեռնտու են Ռուսաստանին

Լուրեր

16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
Բոլորը

Turkish Minute-ը ուշագրավ վերլուծություն է հրապարակել,  թե ինչպես են Թուրքիայի քայլերը Սև ծովում օգնում Ռուսաստանին։ Հեղինակը միջազգային անվտանգության ռազմավարությունների մասնագետ Ահմեդ Յըլմազն է, որը անվտանգության նկատառումներից ելնելով այդ կեղծանունն է օգտագործում։

Նշվում է, որ թուրքական քայլերը Սև ծովում ունեն ռազմավարական հետևանքներ Ռուսաստանի օգտին։ Մասնավորապես, Թուրքիայի կողմից Մոնտրոյի կոնվենցիայի կողմնակալ մեկնաբանությունը՝ կապված ծովային ականների հետ, հացահատիկային միջանցքի ձևավորումը Արևմուտքի ղեկավարությամբ առաջարկվող անվտանգ միջանցքի փոխարեն:

«Երբ վերլուծվում են Թուրքիայի գործողությունները, սխալ չի լինի եզրակացնել, որ Թուրքիան փորձում է ռազմավարականորեն պաշտպանել Ռուսաստանին՝ արդյունավետ կերպով արևմտյան նավատորմերը Սև ծովից հեռու պահելով»,-ասվում է հրապարկման մեջ։

Ինչպե՞ս է Թուրքիայի կողմից Մոնտրոյի կոնվենցիայի կողմնակալ իրագործումն աշխատում հօգուտ Ռուսաստանի:

Մոնտրոյի կոնվենցիան, որը կարգավորում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցների և Սև ծովում ռազմածովային ուժերի հավասարակշռությունը, կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Ռուսական վերջին ծովային դոկտրինը, որը հրապարակվել է 2022 թվականի հուլիսին, Սև ծովը և նեղուցները ճանաչում են որպես կարևոր տարածքներ, որոնք էական ազդեցություն ունեն տնտեսական զարգացման, բնակչության նյութական բարեկեցության, երկրի ազգային անվտանգության համար։ Այս կոնվենցիայի իրականացման համար Թուրքիային տրվել են էական իրավունքներ և պարտականություններ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Ռուսաստանի համար։

2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումն սկսելուց անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կառավարության նիստից հետո ասել էր. «Մենք իրականացնում ենք Մոնտրոյի դրույթները։ Մենք զգուշացրել ենք բոլոր ափամերձ և ոչ ափամերձ պետություններին, որ իրենց ռազմանավերը չուղարկեն նեղուցներով։ Մենք իրականացրել ենք այն, ինչ ասում է Մոնտրոն, և դա կանենք այսուհետ»:

Հայտարարությունը մեկնաբանվել է այնպես, որ Թուրքիան արգելելու է ոչ միայն ռուսական և ուկրաինական ռազմանավերը, այլ նաև այլ պետությունների։Սակայն Մոնտրոյի կոնվենցիայի համաձայն՝ իրավունք ունի և պարտավոր է այս դեպքում արգելել միայն պատերազմող երկրների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմանավերի մուտքը։ Այս մասին ասվում է կոնվենցիայի 19-րդ հոդվածում։

Ինչպիսին է Թուրքիայի մոտեցումը Սև ծովում առկա ծովային ականներին աշխատում հօգուտ Ռուսաստանի:

Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը նույնպես մի քանի անգամ տվել է Չավուշօղլուի նման բացատրություններ, հատկապես այն բանից հետո, երբ 2022 թվականի մարտի վերջին Թուրքիայի, Ռումինիայի և Բուլղարիայի ափերին սկսեցին ծովային ականներ հայտնվել։ Նա ապրիլի 5-ին ասել էր.

«Մենք կասկածներ ունենք, որ ականները դիտավորյալ են թողել։ Միգուցե դրանք գցվել են ՆԱՏՕ-ի ականակիրների՝ Սև ծով մտնելու ծրագրի շրջանակներում՝ մեզ վրա ճնշում գործադրելու համար: Բայց մենք հավատարիմ կմնանք Մոնտրոյի կանոններին: Մենք թույլ չենք տա, որ ռազմանավերը մտնեն Սև ծով, թույլ չենք տա, որ Սև ծովը ներքաշվի պատերազմի մեջ»։

Սակայն Մոնտրոյի կանոնները Թուրքիային իրավունք չեն տալիս արգելել այլ ռազմանավերի մուտքը, բացի ռուսական և ուկրաինական նավերից։ Սակայն Էրդողանի կառավարությունը Մոնտրոյի կոնվենցիան իրականացնում է այնպես, որ թույլ չտա ՆԱՏՕ-ի և արևմտյան ռազմանավերի մուտքը Սև ծով՝ այդպիսով օգնելով Ռուսաստանին։

Ինչպես է Թուրքիայի Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունն աշխատում հօգուտ Ռուսաստանի։

Երբ ուշադիր ուսումնասիրում ենք Սևծովյան հացահատիկի նախաձեռնության նախապատմությունը, մենք գտնում ենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոգևորության նույն հիմնավորումը՝ կանխել արևմտյան ռազմանավերի մուտքը Սև ծով: Ապրիլի սկզբից շատ ազդեցիկ մեկնաբաններ, այդ թվում՝ պաշտոնաթող գեներալներ և ծովակալներ, պաշտպանության նախարարներ, սկսեցին առաջարկել Արևմուտքին ռազմածովային ուժ ստեղծել՝ ճեղքելու ուկրաինական Սևծովյան նավահանգիստների ռուսական շրջափակումը: Հացահատիկի գները հասել էին ռեկորդային առավելագույնի։ Նման կոչերը սկսեցին ավելանալ։ Մայիսի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում արտգործնախարարների հանդիպմանը, որը վարում էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ներկայացնում էր համաշխարհային պարենային անվտանգության վերաբերյալ գործողությունների ճանապարհային քարտեզը՝ կոչ անելով ՄԱԿ-ի բոլոր անդամներին աջակցել անվտանգ միջանցքի ստեղծմանը, որ Ուկրաինան կարողանա արտահանել իր հացահատիկը։

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն մեկնաբանել էր, որ «Արևմտյան պետությունների ռազմանավերի մուտքը Սև ծով միայն կբարդացնի իրավիճակը»։

Այնուհետև մայիսի վերջին Էրդողանը նախաձեռնությունը իր ձեռքը վերցրեց և ռուսներին կանչեց Անկարա՝ հացահատիկի ճգնաժամի մասին խոսելու։ Ե՛վ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, և՛ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ակնարկել են, որ իրենց առաջնորդները՝ Պուտինն ու Էրդողանն անձամբ են դա նախաձեռնել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ ուկրաինական կառավարությունը հանդիպման մասին որևէ տեղեկություն չունի, և իրեն չեն հրավիրել։ Առաջին փուլում Ուկրաինան չի ընդգրկվել սեփական հացահատիկի վերաբերյալ հանդիպումներում։ Դա Պուտինի և Էրդողանի համատեղ նախաձեռնությունն էր։ Ավելի ուշ հրավիրվել են ՄԱԿ-ն ու Ուկրաինան։ Այնուհետև սկսվեց «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը», որը ստորագրվեց Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի կողմից հուլիսի 22-ին:

«Ռուսաստանին մատուցված ծառայությունների դիմաց Էրդողանը թվում է՝ ՌԴ-ից ֆինանսական աջակցություն է ստանում իր երկրի աղքատ տնտեսության համար ու քաղաքականապես՝ Թուրքիայի ներկայիս ռազմական գործողություններին Սիրիայում և Իրաքում և հնարավոր գործողություններին Կիպրոսի և Հունաստանի դեմ Արևելյան Միջերկրական ծովում, որն, ի վերջո, օգուտ կբերի Ռուսաստանին՝Արևմուտքի ուշադրությունը շեղելով Ուկրաինայից»,-եզրափակում է հոդվածագիրը։

Էմմա Չոբանյան