Կնոջ ցավն ու ուժը՝ նկարներում․«World Press Photo»-ի մրցանակակիրների ցուցահանդեսն Էջմիածնում է․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դիմացկունություն. կանանց պատմություններ» խորագրով ցուցահանդեսում, որը բացվեց նոյեմբերի 30-ին Էջմիածնի Մշակույթի տանը, ներկայացված են սեքսիզմի, սեռական բռնության, վերարտադրողական իրավունքների և հավասար հնարավորությունների հասանելիության մասին պատմություններ: «World Press Photo» հիմնադրամը և Նիդերլանդների Թագավորությունը ներկայացնում են 2000-ից 2021 թվականներին «World Press Photo» մրցույթի մրցանակակիր ֆոտոպատմությունների ընտրանի`ցուցահանդես, որը ներկայացնում է աշխարհում կանանց, աղջիկների առջև ծառացող մարտահրավերներն ու դրանց դիմակայելու կարողությունը:

«Նոյեմբերի 25-ից մենք նախաձեռնել ենք գենդերային բռնության դեմ համաշխարհային քարոզարշավ: Ահա թե ինչու մտածեցինք, որ լավ հնարավորություն է այս առանձնահատուկ լուսանկարչական ցուցահանդեսը բերելու նաև Հայաստան: Այս խնդիրը միայն Հայաստանում չէ. սա համաշխարհային խնդիր է: Սեռով պայմանավորված բռնության դեպքեր մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում, այդ թվում նաև`Նիդերլանդներում և Հայաստանում: Հետևաբար որոշեցինք Հայաստանի կանանց և տղամարդկանց մեր աջակցությունը հայտնել այս երևույթի դեմ պայքարում, և ցուցահանդեսը բերեցինք Էջմիածին»,- շեշտում է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը։

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի խոսքով` հատկանշական է, որ նման թեմատիկայով ցուցահանդեսը բացվեց հենց Էջմիածնում, քանի որ հենց այստեղ է ընտրվել Հայաստանի առաջին կին քաղաքապետը։ Այս պատմությունները փաստագրել են 13 ազգությունների 17 լուսանկարիչներ: Դրանք բացահայտում են, թե ինչ դրսևորումներ ունեն գենդերային խնդիրները 21-րդ դարում: «Ցուցահանդեսը կարևոր է այնքանով, որ աշխարհում կանանց հանդեպ բռնություններին վերջ դրվի: Ոչ բոլոր երկրների մասին նման դեպքերի վերաբերյալ տեղեկություն ունենք»,-ասում է ցուցահանդեսի այցելու Գևորգ Ղազարյանը։ Ցուցահանդեսում ներկայացվում են նաև ֆոտոլրագրության զարգացման ուղիներն ու եղանակները: Կազմակերպիչները հույս ունեն լուսանկարների ու դրանց պատմությունների շնորհիվ հանրության շրջանում ձևավորել փոխըմբռնման մթնոլորտ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 13-ը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան