Լոռու մարզի դատավոր նշանակված Լուսինե Սեփխանյանը դեռ կշարունակի աշխատել Սյունիքում

Լուրեր

30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
Բոլորը

Դատավոր Լուսինե Սեփխանյանն, որն օրեր առաջ նշանակվել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, առայժմ կշարունակի աշխատել Սյունիքում։

Սեփխանյանը 2022 թվականի հունվարի 5-ին նշանակվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր, իսկ օրեր առաջ՝ նոյեմբերի 21-ին նախագահը հրամանագիր է ստորագրել Սեփխանյանին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին։

Բարձրագույն դատական խորհուրդը, սակայն, դատավորի համաձայնությամբ, որոշել է Սեփխանյանին գործուղել Սյունիքի մարզի դատարան։

«Հիմք ընդունելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի համաձայնությունը, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանին, 2022 թվականի նոյեմբերի 25-ից 2023 թվականի հունվարի 25-ը ներառյալ, գործուղել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը»,- գրված է Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ։

Նշենք, որ ԲԴԽ մեկ այլ որոշմամբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանին առաջարկվել է նշանավել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Արաքս Մամուլյան