«Կեղծ է ու զրպարտիչ»․Ադրբեջանի ԱԳՆ-ի նյարդային արձագանքը Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձևին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Բաքվի ԱԳՆ-ն, ինչպես և սպասվում էր, բավական նյարդային է արձագանքել նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի միաձայն ընդունած Հայաստանին աջակցող ու Ադրբեջանի  նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևին։

«Նշված բանաձեւը նպատակ ունի խաթարել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն հաստատելու ջանքերը։ Բանաձևը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ևս մեկ անգամ հստակորեն ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը, համապատասխանաբար, նրա անկարողությունը հանդես գալ որպես անաչառ և արդար միջնորդ»,-ասվում է հայտարարության մեջ, որում այդպես էլ չի նշում, թե ինչով է այն հակասում միջազգային իրավունքի նորմերին։

Բաքուն նաև պնդում է, թե փաստը, որ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը փաստացի պաշտպանել է այս բանաձևը լսումներում ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս բանաձևի հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, որը վերջին շրջանում «տարբեր հարթակներում բացահայտորեն քարոզում է հակաադրբեջանական նախաձեռնություններ»։

«Մենք վճռականորեն մերժում ենք այս բանաձևը, ինչպես և մյուս սադրիչ քայլերը Ֆրանսիայի կողմից ձեռնարկված, այդ թվում՝ Սենատի ավելի վաղ ընդունած բանաձևը»,-ասվում է հայտարարության մեջ։

 

Էմմա Չոբանյան