Զարուհի Փոստանջյանը դատական հայց է ներկայացրել ոստիկանության դեմ

Լուրեր

30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
Բոլորը

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել իր վարչական ձերբակալումը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Փոստանջյանը հոկտեմբերի 24-ին Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտից ոստիկանություն էր տարվել։ Փոստանջյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ուղղակի անցնելիս է եղել Վաղարշյան փողոցով, երբ այնտեղ ոստիկանական մեծ կուտակումներ է տեսել։

«Իմ ամենօրյա ճանապարհն է, հայրական տանից գնում էի դեպի իմ տուն, երբ շատ ոստիկաններ տեսա։ Քանի որ Կոմիտեի տարածքը փակել էին, մոտեցա, որ հասկանամ պատճառը, բայց ոստիկաններից մեկն ինձ փողոցն անցկացրեց, ապա, երբ ուզում էի հարց տայի, բերման ենթարկեցին։ Ձեռքիս մեծ պայուսակ կար՝ համակարգիչ և այլ իրեր էին, երևի մտածել էին վտանգավոր բան կա. վախի մթնոլորտի մեջ են»,- պատմել էր Փոստանջյանը։ Նախկին պատգամավորը բացատրագիր գրելուց հետո ազատ էր արձակվել։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանել են,որ Փոստանջյանը բերման է ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված արարք կատարելու համար, այսինքն՝ ,ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Վարչական դատարանում գործը մակագրվել է դատավոր Արթուր Ծատուրյանին։

Արաքս Մամուլյան