Բերման է ենթարկվել Զարուհի Փոստանջյանը

Լուրեր

09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
Բոլորը

Մոտ մեկ ժամ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտից ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը։ Factor.am-ի հետ զրույցում նախկին պատգամավորը պնդեց, որ ուղղակի անցնում էր Վաղարշյան փողոցով, երբ այնտեղ ոստիկանական մեծ կուտակումներ է տեսել.

«Իմ ամենօրյա ճանապարհն է, հայրական տանից գնում էի դեպի իմ տուն, երբ շատ ոստիկաններ տեսա։ Քանի որ Կոմիտեի տարածքը փակել էին, մոտեցա, որ հասկանամ պատճառը, բայց ոստիկաններից մեկն ինձ փողոցն անցկացրեց, ապա, երբ ուզում էի հարց տայի, բերման ենթարկեցին։ Ձեռքիս մեծ պայուսակ կար՝ համակարգիչ և այլ իրեր էին, երևի մտածել էին վտանգավոր բան կա. վախի մթնոլորտի մեջ են»,- նշեց Փոստանջյանը, որը բացատրագիր գրելուց հետո՝ ազատ է արձակվել։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Factor.am-ին տեղեկացրին, որ Փոստանջյանը բերման է ենթարկվել ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Ռոզա Վարդանյան