Ես այստեղ պաշտպանելու եմ պառլամենտական համակարգի պահպանումը. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՀՀ-ն կիսանախագահական կառավարման համակարգից վերջնական խորհրդարանական համակարգի չի անցել: Այս մասին այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եվ հիմա քննարկում ենք, թե արդյոք ճիշտ է հետ գնալ կիսանախագահական կամ նախագահական համակարգին, երբ դեռ ամբողջությամբ չենք էլ իրացրել խորհրդարանական համակարգի մոդելը: Այդ իմաստով, քանի որ ես այստեղ ներկայացնում եմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ուզում եմ ասել, որ մեր դիրքորոշումը միշտ այն է եղել, որ մենք եվրոպական մոդելի պետության ջատագով ուժ ենք և միշտ ասել ենք, որ խորհրդարանական կառավարումը կարող է մեր պարագայում լավ օրինակ լինել ժողովրդավարության իմաստով ներառական կառավարման համակարգ ունենալու իմաստով, և այդ համակարգում որևէ ուժի չմարգինալացնելու, «հաղթողին ամեն ինչ, պարտվողին ոչինչ» սկզբունքը մերժելով՝ փորձել համախմբել երկրի բոլոր կարող ուժերը:

Պետք է խորհրդարանական կառավարումն ամբողջացնել և այն թերությունները, որոնք նպատակային թողնվել են գործող Սահմանադրության մեջ, որ խորհրդարանը լինի հնարավորինս անատամ, հնարավորություն չլինի հակակշիռների, փոխզսպումների մեխանիզմների, դա փոխել, շտկել և ունենալ ռեալ գործող խորհրդարանական համակարգ: Այդ իմաստով, ես այստեղ պաշտպանելու եմ պառլամենտական համակարգի պահպանումը»,- ընդգծեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։