Մենք չենք կարող երկարացնել գործընթացը, պիտի հուղարկավորենք մեր հերոսների մարմինները․ Անահիտ Ավանեսյան

Լուրեր

30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
Բոլորը

ՀՀ առողջապահաության նախարարն այսօր այցելել է Գյումրի։ Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել բժշկական հաստատություններում, խորհրդակցություններ անցկացրել։

Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն անդրադարձել է 44-օրյա պատերազմի զոհերի չհուղարկավորված մարմինների խնդրին։ Ըստ Ավանեսյանի՝ մարմինները պարտադիր պիտի հուղարկավորվեն, չեն կարող երկարացնել այդ գործընթացը, որը ձգձգվում է այն պատճառով, որ նույնականացման արդյունքները ծնողների համար ընդունելի չեն եղել։ Ըստ նրա, բարդ հոգեբանական խնդիր է, բայց փորձում են այնպիսի լուծումներ գտնել, որոնք կլինեն հնարավորինս ոչ ցավոտ՝ հաշվի առնելով կողմերի իրավունքներն ու շահերը։

«44-օրյա պետրազմից դեռ ունենք նույնականացված, բայց չհուղարկավորված մարմիններ։ Եվ մենք միացյալ աշխատանքն ենք տանում մեր այլ գերատեսչությունների գործընկերների հետ՝ ավարտելու այս պրոցեսը։ Երկրոդ տարին է արդեն լրանում, և մենք քրիստոնեական ծիսակատարություններով պետք է հուղարկավորենք մեր հերոսների մարմինները»,- ասել է Ավանեսյանը։ Ըստ նախարարի՝ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին սանձազերծված ագրեսիայի հետևանքով բոլոր զոհերի մարմիններն արդեն նույնականացվել և հուղարկավորվել են, իսկ երկու օր առաջ ադրբեջանական կողմից փոխանցված 13 զինվորների մարմինները կհուղարկավորվեն փորձաքննությունների ընթացքն անցնելուց հետո։

Արմիկ Մովսիսյան