Սիրիայում լարվածության ֆոնին Պենտագոնը հայտնում է ԱՄՆ-ի ու Թուրքիայի ՊՆ ղեկավարների բանակցությունների մասին

Լուրեր

30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պենտագոնի մամուլի խոսնակ  Փեթ Ռայդերը մամուլի ասուլիսում անդրադարձել է Իրաքում ու Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։

«Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում սրվող գործողությունների կապակցությամբ: Եվ այսպես, մենք, անշուշտ, կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել այս տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում։ Հատկապես ցամաքային ներխուժումը լրջորեն կվտանգի այն դժվարին պայքարի ձեռքբերումները, որոնք աշխարհը ձեռք է բերել ԻԼԻՊ-ի դեմ, և կապակայունացնի տարածաշրջանը»,-ասել է Ռայդերը։

Նա նշել է, որ  ԱՄՆ-ն ճանաչում է Թուրքիայի անվտանգության օրինական մտահոգությունները՝ կապված իր սահմաններում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ, սակայն նաև շարունակում է աջակցել Սիրիայի դեմոկրատական ուժերին ԻԼԻՊ-ին դեմ պայքարում։ Խոսելով Սիրիայում Թուրքիայի ցամաքային գործողության մասին՝ Պենտագոնի խոսնակն ասել է, որ ԱՄՆ անհանգստացած է այդ կապակցությամբ։

«Մենք շարունակում ենք անհանգստացած լինել Սիրիայում Թուրքիայի հնարավոր ցամաքային գործողությամբ և կրկին զսպվածության կոչ ենք անում։ Մեր թուրք դաշնակիցների հետ մենք կանոնավոր կապ ենք պահպանում թե՛ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության, թե՛ օպերատիվ մակարդակով։ Եվ ես կարող եմ ձեզ ասել, որ քարտուղար Օսթինը մոտ ապագայում կխոսի իր գործընկերոջ հետ»,- հավելել է  Փեթ Ռայդերը։

Էմմա Չոբանյան