ԱՄՆ-ը դեռևս չի նախատեսում Patriot համակարգեր մատակարարել Ուկրաինա

Լուրեր

30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պահին Պենտագոնը մտադիր չէ Ուկրաինա Patriot համակարգեր մատակարարել։ Այս մասին նոյեմբերի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փեթ Ռայդերը, գրում է Korrespondent-ը։

«ՀՕՊ-ը մնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության և միջազգային հանրության առաջնահերթությունը, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային աջակցելուն: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից Patriot համակարգերին, մենք այս պահին չենք պատրաստվում դրանք մատակարարել Ուկրաինա», – ասել է Ռայդերը: Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ դաշնակիցների կողմից նման մատակարարումների հնարավորությունը։

«Ես չեմ ուզում խոսել այլ երկրների անունից, բայց սա պետությունների ինքնիշխան որոշումն է: Քանի որ դա վերաբերում է ՆԱՏՕ-ի երկրներին, ենթադրում եմ, որ  կլինի դաշինքի քննարկման մի մասը: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել միջազգային հանրության հետ, որպեսզի որոշվի, թե որոնք են Ուկրաինայի պաշտպանական կարիքները և ինչպես բավարարել դրանք»,- ասել է Պենտագոնի խոսնակը։

Ռայդերը նաև ընդգծել է, որ ժամանակակից սպառազինության համակարգերը չեն կարող գործել «միացրու և կիրառիր» սկզբունքով, դրանց կիրառումը պահանջում է հատուկ պատրաստվածություն։