Ազդարարման նոր տեսակ կստեղծվի․ ԶԼՄ-ների հրապարակումները ևս վարույթ հարուցելու հիմք կդառնան․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Բոլորը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում, ի թիվս այլ նախագծերի, երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Ազդարարման համակարգի մասին» օրենքում և հարակից օրենքներում առաջարկվող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հիշեցրեց, որ նախաձեռնությունն ուղղված է ազդարարման համակարգի կատարելագործմանը:

Փոխնախարարը շեշտեց, որ նախատեսվում է երկու առանցքային փոփոխություն իրականացնել․ առաջարկվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանին սահմանել իրավասու մարմին, որը կհավաքագրի պետական մարմինների կողմից ստացված վիճակագրությունը, որը կհրապարակվի azdararir.am կայքում: ՄԻՊ-ն ազդարարների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու գործիքակազմ կունենա: Քրեադատավարական օրենսգրքի տրամաբանության շրջանակում պաշտպանը վարույթն իրականացնող մարմնին կարող է դիմել՝ ազդարարին համապատասխան պաշտպանության միջոց տրամադրելու նպատակով քայլեր ձեռնարկելու համար:

Նախատեսվում է նաև ստեղծել ազդարարման նոր տեսակ՝ «ազդարարում հանրությանը», որը նպատակ ունի կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծել գործուն մեխանիզմներ:

Կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում մի քանի առաջարկներ է ներկայացրել:

«Ազդարարում հանրության» հասկացությունը Կառավարությունն առաջարկում է խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ հանրությանն ազդարարում են համարվում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները, որոնք Քրեական դատավարության օրենսգրքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ համապատասխան վարույթ նախաձեռնելու առիթ կամ հիմք կարող են հանդիսանալ:

Մանրամասները՝ տեսանյութում։